ՄՈՍԿՎԱՆ ՀԱՆԴԵՍ Է ԳԱԼԻՍ ԵՐԵՎԱՆԻ ԵՎ ԲԱՔՎԻ ՄԻՋԵՎ ՈՒՂԻՂ ԵՐԿԽՈՍՈՒԹՅԱՆ ՎԵՐՍԿՍՄԱՆ ՕԳՏԻՆ21 նոյեմբերի 2003 - 22:23 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանը հանդես է գալիս Ադրբեջանի եւ Հայաստանի նախագահների ուղիղ երկխոսության վերսկսման օգտին: Ինչպես հաղորդում է ՌԴ ԱԳՆ էլեկտրոնային կայքը, այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Յակովենկոն: Նրա խոսքերով` Մոսկվան ելնում է նրանից, որ հակամարտության կողմերն ինքները պետք է գտնեն խնդրի փոխզիջումային կարգավորումը, եւ Ռուսաստանը պատրաստ է ամենաակտիվ աջակցությունը ցուցաբերել այդ գործում` ինչպես երկկողմ հիմունքով, այնպես էլ` ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում եւ դառնալ կողմերի համար ընդունելի պայմանավորվածությունների երաշխավորողը: Ինչպես տեղեկացրել է ռուս դիվանագետը, ղարաբաղյան խնդիրը այլ հարցերի թվում քննարկվելու է նաեւ Ռուսաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Իգոր Իվանովի եւ Վիլայաթ Գուլիեւի միջեւ` վերջինիս նոյեմբերի 24-ին Մոսկվա կատարելիք այցի ընթացքում: Ուշագրավ Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Ամենաընթերցվողը բաժնում | 2.5 մլրդ դրամ՝ Երևանի մի շարք փողոցների ասֆալտապատմանը Որոշումն առնչվում է մոտ 27 փողոցի ԱԽ քարտուղարը կմեկնի Լոնդոն Այցը տեղի կունենա հուլիսի 17-19-ը ներառյալ Խանութում հնարավոր կլինի QR-ով պարզել՝ մսամթերքը տեղական է, թե ներկրված Տվյալներ կլինեն նաև այն մասին, թե երբ է եղել սպանդը Փաշինյան. Ջրհեղեղը քանդել է տունը` տալիս ենք բնակարանի գնման վկայագիր Ալավերդիում կա 16 բնակարանից մի շենք, որը քանդման ենթակա է, և հայտնի է 2 քանդված առանձնատան մասին |