Գյումրիում կբացվի կազակական նոր կենտրոն24 դեկտեմբերի 2011 - 15:50 AMT PanARMENIAN.Net - Գյումրում կառուցվելու է կազակական նոր հոգևորակական համալիր, լրագրողների հետ զրույցում այսօր ասաց «Բարեկամության և համագործակցության միջազգային հայ-կազակական միավորման» Շիրակի մարզի տարածքային ատաման Աշոտ Սիմոնյանը: Նրա խոսքով համալիրի կառուցման համար նախատեսված ֆինանսավորումը լինելու է Ռուսաստանից: Արդեն մասամբ վերականգնվել է Սուրբ Արսենի կազակական եկեղեցու տանիքը և պատուհանները: Եկեղեցին գնտվում է նախկին կազակական գնդի տարածքում և խորհրդային տարիներին ծառայել է որպես պահեստ, հետագայում էլ` գոմ: Հունվար ամսին կսկսվեն զորանոցի և հոգևոր միջազգային կենտրոնի կառուցման աշխատանքները: Համալիրի կառուցմանն աջակցելու է նաև Գյումրու քաղաքապետարանը: Եկեղեցու վերակառուցման համար իրենց օրհնությունն են տվել Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը և Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |