«Եվրատեսիլի» երկրպագուների գլխավոր կազմակերպության» դանիական մասնաճյուղը հերքել է «Եվրատեսիլ 2012» բոյկոտելու փաստը![]() 24 դեկտեմբերի 2011 - 16:47 AMT PanARMENIAN.Net - «Եվրատեսիլի» երկրպագուների գլխավոր կազմակերպության» դանիական մասնաճյուղի վերջերս ընտրված նախագահը հերքել է Բաքվում «Եվրատեսիլ 2012» բոյկոտելու մասին ինֆորմացիան: Ինչպես հաղորդում է «Եվրատեսիլին» նվիրված www.eurovisionary.com կայքը, նախագահը նշում էր մարդկանց վերաբնակեցման հետ կապված իրավիճակը, ովքեր ապրում էին ապագա համալիրի տարածքում, և տվյալ համատեքստում նկատել է, որ « հուսով եմ` Բաքուն կիրականացնի մարդու իրավունքների պաշտպանության միջազգային կոնվեցիաներով իր վրա վերցված պարտականությունները»: «Եվրատեսիլի» երկրպագուների գլխավոր կազմակերպության» նախագահը նաև հաղորդել է, որ չի կապվել դանիական DR ընկերության հետ: Ադրբեջանում այժմ իրականանում է նոր համալիրի շինարարություն, որտեղ 2012թ մայիսին կկայանա «Եվրատեսիլ» երաժշտական մրցույթը, սակայն որպեսզի նախագիծը չհետաձգվի, անհրաժեշտ է ոչնչացնել 65 տուն և հաշվարկել տարածքը: Նախքան դա կիրականանա, այդ տներում ապրող 300 մարդ, պետք է լքեն դրանք, և եթե նրանք մինչև Ամանոր ինքնակամ չլքեն իրենց տները, ապա նրանց կստիպեն ուժով դա անել, իսկ նրանք գնալու տեղ չունեն: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |