Պուտինին աջակցում է ռուսների մեծամասնությունը, վստահեցրել է նրա մամլո քարտուղարը25 դեկտեմբերի 2011 - 15:27 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի վարչապետ և նախագահի թեկնածու Վլադիմիր Պուտինին նախկինի պես աջակցում է ՌԴ քաղաքացիների մեծամասնությունը, հաղորդել է ՌԴ վարչապետի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է ՌԻԱ Նովոստին: «Ինչ վերաբերում է ցուցարարների պահանջներին, ապա նրանց կարծիքին ականջ են դրել: Մենք այդ կարծիքին հարգանքով ենք վերաբերվում: Փողոց դուրս եկած մարդիկ հասարակության կարևոր մասն են, բայց նրանք փոքրամասնությունն են»,- նշել է նա: Շաբաթ օրը Ռուսաստանում ընդդիմության ցույցեր են տեղի ունեցել: Մայրաքաղաքում հանրահավաքը համաձայնեցված էր իշխանությունների հետ, այն իր քանակությամբ գերազանցել է ակցիան Բոլոտնայա հրապարակում և ընթացել առանց պատահարների: Հանրահավաքի արդյունքներով բանաձև է ընդունվել: Փաստաթղթի հիմնական պահանջները հետևյալն են` չեղյալ հայտարարել խորհրդարանական ընտրությունների արդյունքները, նոր քվեարկություն նշանակել, ազատ արձակել քաղբանտարկյալներին, փոխել ընտրական օրենսդրությունը և գրանցել բոլոր կուսակցություններին: Որոշվել է նաև Դիտորդների մոսկովյան ասոցիացիա ստեղծել ընտրությունները վերահսկելու համար: Հանրահավաքի կազմակերպիչները կոչ են անում քաղաքացիներին չքվեարկել «Եդինայա Ռոսիա» կուսակցության թեկնածուի օգտին: Ուշագրավ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Ամենաընթերցվողը բաժնում | Միրզոյանն ու Կուլեբան կարևորվել են Կիևում անցկացված քաղաքական խորհրդակցությունները Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային թեմաներին ՀՀ և Սլովենիայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ օրակարգի և տարածաշրջանային հարցեր Միրզոյանը շնորհակալություն է հայտնել Լեռնային Ղարաբաղից տեղահանված երեխաներին աջակցության համար Լոռի Բերդ ամրոցի եկեղեցու վերականգնումը սկսվել է Ընտրվել են վերականգնման համար անհրաժեշտ քարատեսակները, մաքրվել է տանիքների վրա կուտակված հողի շերտը Միրզոյանը Բորելի հետ խոսել է տարածաշրջանային վերջին զարգացումներից Միրզոյանը շփումներ է ունեցել ֆորումին մասնակցող բարձրաստիճան պաշտոնյաների հետ |