Զեպպ Բլատտերին ռասիստ են անվանել

Զեպպ Բլատտերին ռասիստ են անվանել

PanARMENIAN.Net - ՖԻՖԱ-ի նախկին փոխնախագահ Ջեք Ուորները համաշխարհային ֆուտբոլի ղեկավար Զեպպ Բլատտերին կոչ է արել դադարել սխալներ գործել: Ուորների խոսքով՝ վերջերս Բլատտերի մոտ մեծամտության ախտանիշ և թաքնված ռասիզմ է զարգացել: Այդ մասին հաղորդում է Sport-express.ru-ն:

«Բլատտերը պետք է դադարի նվաստացնել մարդկանց մաշկի գույնի համար, համաշխարհային ֆուտբոլի ղեկավարը չի կարող իրեն թույլ տալ այդքան սխալներ գործել: Բացի դրանից, նրա գործողություններն անպատիժ են մնում: Բավական է լռենք: Այլապես Բլատտերի թույլ տված սխալները կարող են պատմության մեջ մտնել»,- հայտնել է Ուորները:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---