Գյումրիում կայացել է 15-րդ ինտելեկտուալ փառատոնը![]() 26 դեկտեմբերի 2011 - 09:26 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 25-ին Գյումրիում կայացել է ավանդական ինտելեկտուալ փառատոնը, որի առանձնահատկությունն «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի հարցերն էին ինչպես ռուսերենով, այնպես էլ հայերենով: 15-րդ փառատոնին մասնակցել են Երևանի, Գյումրիի և Արցախի մոտ 20 թիմեր և համառ պայքարում հաղթանակ է տարել «Հայաստան» թիմը Երևանից: Երկրորդ տեղը զբաղեցրեց մեկ այլ երևանյան թիմ`«ԴԱՖ-ը», իսկ երրորդը`Հայսատանի չեմպիոնները`«Վերբեռնումը», որը հանդես էր եկել առանց մի քանի առաջատար խաղացողների: «Առաջնության գլխավոր նպատակը Երևանից դուրս «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի խրախուսումն է»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնել է առաջնության կազմակերպիչներից Սեյրան Մարտիրոսյանը: Ըստ նրա, փառատոնը նաև նպատակ է հետապնդում խրախուսել երիտասարդության ազատ մտածելակերպը, հնարավորություն տալ Հայաստանի տարբեր շրջանների գւտակներին հանդիպել և «վերջապես, սպորտային ազարտ է»: Ինչ վերաբերում է հայերենով հարցերին, որոնցով Գյումրու առաջնությունը տարբերվում է Հայաստանի այլ շրջանների «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ»-ից, ապա Մարտիրոսյանն ընդգծել է այն նպաստը, որ դա բերում է խաղի տարածմանը: Ըստ նրա, դա օգնում է հայալեզու հատվածին ներգրավվել խաղին, որից հետո նրանք աստիճանաբար սկսում են ուսումնասիրել նաև ռուսաց լեզուն: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |