Իսրայելի ԱԳ նախարարը բավարար չի համարում Եվրոպայի գործողությունները Իրանի հարցում![]() 26 դեկտեմբերի 2011 - 09:40 AMT PanARMENIAN.Net - Իսրայելի արտաքին գործերի նախարար Ավիգդոր Լիբերմանն իր կասկածներն է հայտնել Իրանում միջուկային զենքի հայտնվելը կանխելու` Եվրոպայի մտադրության վերաբերյալ, հաղորդում է ՌԲԿ-ն` հղում կատարելով Reuters-ին: «Ցավոք, այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ որոշ եվրոպական առաջնորդներ խոսում են պատժամիջոցների մասին, որպեսզի հանգստացնեն Իսրայելին, այլ ոչ թե այն բանի համար, որպեսզի կանխեն Իրանում միջուկային զենքի հայտնվելը,- հայտնել է Լիբերմանը իսրայելյան դիվանագետներին ուղղված իր խոսքում:- Բայց մեզ պետք չէ հանգստացնել: Մենք կշռադատված, հստակ դիրքորոշում ունենք Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ»: Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության նախարար Էհուդ Բարաքը Եվրոպայի քաղաքական գործիչներին կոչ էր արել «խստագույն» պատժամիջոցներ կիրառել Իրանի հանդեպ` հայտնելով, որ ժամանակն է «հրատապ, փոխկապակցված և վճռական» միջոցներ ձեռնարկելու Իրանի կենտրոնական բանկի հանդեպ: Բարաքը հայտնել է, որ Իսրայելը ներկայումս չի ծրագրում ռազմական գործողություններ սկսել Իրանի դեմ: ԱՄՆ-ը, Իսրայելը և Արևմուտքի մի շարք երկրներ Իրանին կասկածում են միջուկային զենք ստեղծելու փորձերի մեջ: Իրանի կառավարությունը պարբերաբար հայտարարում է, որ իր միջուկային ծրագիրը խաղաղ բնույթ է կրում: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |