Դմիտրի Մեդվեդև. Ներկայումս ղարաբաղյան հակամարտության կարգավորման հնարավորություն կա![]() 26 դեկտեմբերի 2011 - 10:26 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի Դաշնության նախագահը հայտնել է այն մասին, որ ներկայումս ղարաբաղյան հակամարտության կարգավորման հնարավորություն կա: «Դա, միգուցե, միակ հակամարտությունն է հետխորհրդային տարածքում, որը ներկա պահին կարելի է կարգավորել: Ամեն ինչ կախված է կողմերի բարի կամքից, միմյանց փաստարկները լսելու նրանց հնարավորությունից և ցանկությունից, և եթե ճիշտը խոսենք, պարզ լուծումներ չեն լինում»,- հայտնել է Դմիտրի Մեդվեդևը: Մեդվեդևի խոսքով` Մոսկվան հետագայում ևս նպաստելու է հիմնախնդրի խաղաղ լուծմանը: ՌԴ նախագահը նշել է, որ արդեն բարձրացրել է այդ հարցը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ վերջերս կայացած հեռախոսազրույցում: Բացի այդ, Մեդվեդևի միջնորդությամբ վերջին մի քանի տարում եռակողմ ձևաչափով ութ հանդիպում է կայացել, որոնց շրջանակներում հանդիպել են Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի նախագահները, հաղորդում է ՌԻԱ Նովոստին: «Հաջողվել է նաև բոլորովին ուղղակի կերպով կողմերին առաջադրել այն հարցերը, որոնց շուրջ նրանց դիրքորոշումները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ոլորտում համընկնում են, առաջադրել ազնվորեն, բացեիբաց և ներկայացնել բոլոր փաստարկները»,- ասել է Մեդվեդևը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |