Anonymous-ը կոտրել է ԱՄՆ-ի համար ռազմավարական նշանակություն ունեցող ընկերության կայքը26 դեկտեմբերի 2011 - 10:53 AMT PanARMENIAN.Net - Ամերիկյան անվտանգության ոլորտի Strategic Forecasting ընկերության կայքը հաքերային հարձակման է ենթարկվել, որի արդյունքում որոշ կորպորատիվ բաժանորդների տվյալները դարձել են հանրային: Այս հարձակման հեղինակն է Anonymous հաքերային խմբավորումը, գրում է Reuters-ը: Anonymous-ը հայտնել է, որ իրենց ձեռքի տակ է մոտ 4000 կրեդիտ քարտերի տվյալներ՝ գաղտնաբառեր, հասցեներ: Պետք է նշել, որ Strategic Forecasting-ի հաճախորդներն են ԱՄՆ բանակը, ԱՄՆ օդային ուժերը և Մայամիի ոստիկանության բաժանմունքը: Anonymous հաքերային խումբը 2011-ին կատարել է մի շարք DDoS հարձակումներ, որոնք անջատել են PayPal օնլայն վճարման համակարգի կայքը, ինչպես նաև Visa-ի և MasterCard-ի։ Anonymous հաքերային խումբը մի շարք հարձակումներ է կատարել պետական և կորպորատիվ կայքերի վրա, ինչպես նաև Sony-ի PlayStation ցանցի և Եգիպտոսի, Թուրքիայի ու Թունիսի կառավարական կայքերի վրա։ Anonymous-ը իր հաղորդագրություններում մշտապես հայտնում է, որ պայքարում է այսպես կոչված իշխանությունների ինտերնետը գրաքննելու որոշումների և կաշառակերության դեմ։ Ամբողջ աշխարհում կատարվել և կատարվում են Anonymous խմբի մի շարք անդամների ձերբակալություններ։ Ուշագրավ Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի | ԱԺ խորհուրդը մերժել է ընդդիմության միջնորդությունը Կոնջորյանն ասել է, որ իրենց խմբակցությունը հունիսի 17-ին էլ չի մասնակցելու արտահերթ նիստին Սիմոնյան․ Ո՞վ ասաց՝ երկիրն ավերվում է, հլը գնանք Սարյան փողոց` տեսնենք Նա նաև ասել է, որ Հայաստանի ընդդիմությունը «պասերով» աշխատում է Ռուսաստանի հետ Թենիսիստ Էլինա Ավանեսյանը հանդես կգա ՀՀ դրոշի ներքո «Դեռ պաշտոնական չէ, սպասում ենք, որ քաղաքացիության հարցը լուծվի»,–ասել է նա Ընդդիմադիրներն ԱԺ արտահերթի միջնորդություն են ներկայացրել․ Սիմոնյանն ասել է՝ մերժելու են Ըստ օրենքի, եթե միջնորդությունը մերժվում է, ապա 5-րդ աշխատանքային օրը, օրենքի ուժով գումարվում է ԱԺ արտահերթ նիստ |