Մանկատների սաները դիտեցին «Ոսկե քաղաք» ամանորյա ներկայացումը26 դեկտեմբերի 2011 - 10:55 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 24-ին «Մարի Իզմիրյան» և «Զատիկ» մանկատների 80 սաներ այցելեցին Հակոբ Պարոնյանի անվան կոմեդիայի թատրոն` դիտելու Հ. Թումանյանի «Ոսկե քաղաք» ամանորյա ներկայացումը: Այն իրականացավ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Մանանա» երիտասարդական - քրիստոնեական ծրագրին մասնակող երիտասարդների նախաձեռնությամբ: Մանկատան սաներին դիմավորեցին փուչիկներով զարդարված ավտոբուսները, իսկ թատրոնի մոտ` Ձմեռ պապն ու Ձյունանուշը: Նախաձեռնության ղեկավարների խոսքերով մանկատան սաներին նվիրած այդ գեղեցիկ օրն ապացուցում է, որ երիտասարդությունն անտարբեր չէ իր երկրի, հասարակության և հատկապես նրա խոցելի շերտերի, այդ թվում և մանկատան սաների նկատմամբ: «Մանանա» երիտասարդական-քրիստոնեական ծրագիրն իրականացվում է Հայ Առաքելական սուրբ եկեղեցու հոգևորականների և երիտասարդների ջանքերով: Ծրագրի շրջանակներում երիտասարդները հանդիպում են հոգևորականների հետ, զրույցներ ու քննարկումներ ծավալում իրենց հուզող արդի խնդիրների շուրջ, ծանոթանում են հայ եկեղեցու դավանանքին և ավանդույթներին: Հաճախակի կազմակերպվում են նաև ուխտագնացություններ և սոցիալական տարբեր միջոցառումներ: Ուշագրավ Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ սենատորները կոչ են արել Բայդենին հակազդել մամուլի ազատության դեմ հարձակումներին՝ այդ թվում Ադրբեջանում Նշվում է, որ վերջին ամիսներին Ադրբեջանում 10 լրագրող է կալանավորվել Բելառուսն Արցախում 420 ընտանիքի համար բնակավայր կկառուցի Հայտարարվել է, որ ավանը կկառուցվի Աղդամի շրջանում ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը Ապրիլին 614 հարկ վճարող մոտ 251 մլն դրամի ՀԴՄ կիրառման կանոններ է խախտել Տուգանքի չափը կազմել է մոտ 251 մլն դրամ |