Թբիլիսիի հայ համայնքը նշեց Առնո Բաբաջանյանի 90-ամյա հոբելյանը26 դեկտեմբերի 2011 - 12:06 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 23-ին Թբիլիսիի Նոդար Դումբաձեի անվան պատանի հանդիսատեսի թատրոնում, ՀՀ մշակույթի նախարարության հովհանավորությամբ կայացավ Վիրահայոց թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնի «Սուրբ Ներսես Շնորհալի» երգի և երաժշտական գործիքների համույթի համերգը՝ նվիրված Առնո Բաբաջանյանի ծննդյան 90-ամյակին: Համերգին ներկա էին Հայ Առաքելական սուրբ եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, հոգևոր հայրեր, եկեղեցու ծառայողներ, Վրաստանում ՀՀ դեսպանության աշխատակիցներ, թբիլիսահայ արվեստասեր հասարակայնության ներկայացուցիչներ: Հանդիսատեսին ողջունեց և հոբելյանական տարվա նշանավորումը Թբիլիսիում կարևորեց Վրաստանում ՀՀ դեսպանի խորհրդական՝ Լևոն Թորգոմյանը: Համերգին մասնակցեցին բազմաթիվ փառատոների դափնեկիր Սվետլանա Տատոևան, Նադի Զախարյանը և այլոք: Համերգին հրավիրված դաշնակահար Եսայի Աբովյանը և ջութակահար Արմեն Գյոնջյանը կատարեցին Առնո Բաբաջանյանի տարբեր տարիների անմոռաց և սրտառուչ ստեղծագործությունները: Համերգն ուղեկցվում էր մեծ երգահանի կյանքից և գործունեությունից արխիվային կադրերի, հայ մեծ դերասան Արմեն Ջիգարխանյանի, ռուս բանաստեղծ Եվգենի Եվտուշենկոյի հուշերի, «Առնո Բաբաջանյան» հիմնադրամի տնօրեն Արա Բաբաջանյանի՝ հոր մասին պատմածների, նաև նրան նվիրված վավերագրական ֆիլմից հատվածների ցուցադրությամբ: Վիրահայոց հոգևոր թեմի առաջնորդ՝ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը, գնահատելով Առնո Բաբաջանյանի 90-ամյակին նվիրված համերգը, խրախուսանքի խոսքեր ուղղեց «Հայարտուն» մշակույթի կենտրոնի նորաստեղծ` «Սուրբ Ներսես Շնորհալի» երգի և երաժշտական գործիքների համույթին, մաղթելով նոր լիցք ու թափ հայ մշակույթը Թբիլիսիում զարգացնելու գործում: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում |