«էյչ-էս-բի-սի»-ի համաշխարհային կրթական հիմնադրամի շահառուներ են դարձել Արմավիրի երեխաները26 դեկտեմբերի 2011 - 12:25 AMT PanARMENIAN.Net - «Էյչ-Էս-Բի-Սի»-ի «Ֆյուչր Ֆըրսթ» (Future First) համաշխարհային կրթական ծրագրի շրջանակներում Հայաստանի Արմավիրի մարզի շուրջ 500 անապահով երեխաների մասնագիտական հմտություններ ստանալու հնարավորություն կընձեռվի: Այս տարի «Ֆյուչր Ֆըրսթ»-ի շրջանակներում 9.5 միլիոն դրամ է հատկացվել «Արմավիրի զարգացման կենտրոն» կազմակերպության «Կյանքը կարող է փոխվել» նախագծի իրագործմանը` այդպիսով Հայաստանում կրթական ծրագրերի իրականացմանը «Էյչ-Էս-Բի-Սի»-ի կողմից ուղղված գումարները հասցնելով 65 միլիոն դրամի, հայտնում է բանկի մամլո ծառայությունը: 2007 թվականից ի վեր Հայաստանի շուրջ 2400 երեխաներ դարձել են այս գլոբալ ծրագրի շահառուներ: Նախկինում Հայաստանում «Ֆյուչր Ֆըրսթ» դրամաշնորհային ծրագրի հաղթողներ են` «Լիարժեք կյանք» և «Ապագան քոնն է» (2010 թ.), «Հայաստանի մանուկներ բարեգործական հիմնադրամ» (2009 թ.) և «Հայաստանի պատանեկան նվաճումներ» (2008 թ.) հասարակական կազմակերպությունները: Բացի այդ, «Ֆյուչր Ֆըրսթ» (Future First) համաշխարհային կրթական ծրագրի շրջանակներում «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան»-ը արդեն երրորդ տարին անընդմեջ հայտարարում է «Նվիրե´ք խաղալիք, պարգևե´ք նվեր» ակցիան`հաճախորդների և աշխատակիցների համար: Այս տարի նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 16-ը հայտարարված ակցիայի ընթացքում հանգանակված խաղալիքներն ու մանկական գրքերը ուրբաթ` դեկտեմբերի 23-ին ուղղվել են Արմավիրի գիշերօթիկ դպրոցի սաներին` Ամանորը գեղեցիկ և անմոռանալի դարձնելու համար: Նվիրաբերված խաղալիքներն ու գրքերը հավաքվում էին «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան»-ի մասնաճյուղերում հատուկ այս նպատակով տեղադրված արկղերում: «Մենք համոզված ենք, որ լավ կրթությունը կայուն զարգացման և աղքատության ու անհավասարությունների հաղթահարման գրավականն է: «Էյչ-Էս-Բի-Սի»-ն առաջնային նախապատվությունը տալիս է մարզերի` ավելի խոցելի ու անապահով համայնքների երեխաների համար կրթություն ստանալու հնարավորություն ընձեռելուն», - նշեց «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան»-ի Մարքեթինգի վաչության պետ Մարիամ Ադամյանը: «Էյչ-Էս-Բի-Սի»-ի ներգրավվածությունը հասարակական կյանքին հիմնված է երկու հենասյուների` կրթության և շրջակա միջավայրի վրա: Բանկի կրթական ծրագրերն ամբողջ աշխարհում կարիքավոր երեխաներին կրթությամբ ապահովելու և կյանքում հաջողության հասնելու հնարավորություն են ընձեռում: Ողջ աշխարհում ավելի քան 530 հազար անապահով երեխաներ արդեն իսկ կրթություն են ստացել «Էյչ-Էս-Բի-Սի»-ի` մինչև 2016 թվականը երկարաձգված Future First ծրագրի շուրջ 25-ը միլիոն ԱՄՆ դոլար ընդհանուր օժանդակության շրջանակներում: Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | ԱԱԾ․ Մայիսի 24–ից Բերքաբերի, Ոսկեպարի և Բաղանիսի հատվածում ՀՀ և Ադրբեջանի կողմից սահմանապահներ են տեղակայվում Կիրանցում մինչև հուլիսի 24-ը սահմանի պահպանությունը կիրականացվի անցումային սխեմայով Կիրանցում բնակիչները քանդում են գույքը՝ տարածքը հանձնելուց առաջ Բնակիչներից մեկն էլ փորձել է այրել իր հողակտորը, որը ևս պետք է անցնի Ադրբեջանին Հայաստանում առաջին մյուսլի արտադրող ընկերությունն է հիմնադրվել Հայկական առաջին մյուսլիների արտադրության գործընկերն Ակբա Ֆեդերացիան է Բիբլոս Բանկ Արմենիան` ապագա նորարաների կողքին. Բարի գալուստ CaseKey 2024 Առաջիկա 6 ամսվա ընթացքում մասնակիցները կլուծեն 4 բիզնես քեյս |