Ռեուվեն Ռիվլին. Չի կարելի վիճարկել հայ խաղաղ բնակչության զանգվածային կոտորածի փաստը

Ռեուվեն Ռիվլին. Չի կարելի վիճարկել հայ խաղաղ բնակչության զանգվածային կոտորածի փաստը

PanARMENIAN.Net - Քնեսեթում սկսվել է Հայոց ցեղասպանության ճանաչմանը նվիրված կրթության, մշակությի ու սպորտի հանձնաժողովի նիստը: Քնեսեթի խոսնակ Ռեուվեն Ռիվլինը («Լիկուդ»), որը կողմ է Ցեղասպանության ճանաչմանը, հայտարարել է, որ տարաձայնություններն Անկարայի ու Երևանի միջև չպետք է «ջնջեն» պատմական փաստերը:

Ըստ նրա, չի կարելի վիճարկել 96 տարի առաջ տեղի ունեցած հայ խաղաղ բնակչության զանգվածային կոտորածի փաստը: Նա նշել է, որ այդ փաստի ճանաչումը ոչ մի կապ չունի ներկայիս Թուրքիայի հետ, խոսքը պատմական իրադարձության մասին է: «Չնայած նրան, որ ես երբեք չեմ թաքցնում իմ հայացքները, Թուրքիան երբեևէ չի մտածել ինձ «անցանկալի անձ» հայտարարելու մասին»,-հավելել է նա:

Քնեսեթի կոմիտեն այսօր, դեկտեմբերի 26-ին կքննարկի Հայոց ցեղասպանության հիշատակի օր սահմանելու մաիսն հարցը: Առաջարկությունը Քնեսեթ է ներկայացվել դեռ ութ ամիս առաջ, սակայն քննարկումը հետաձգվել է մինչ օրս: Քնեսեթի կրթության, մշակույթի ու սպորտի հանձնաժողովը, որը գլխավորում է պատգամավոր Ալեքս Միլլերը, կքննարկի հարցը հանրային լսումների ընթացքում:

Դելտեմբերի 22-ի Ֆրանսիայի Ազգային ժողովը հաստատեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը: Ի պատասխան Թուրքիան ետ կանչեց իր դեսպանին Փարիզից:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---