Զահավա Գալյոն. Իսրայելի դպրոցներում պարտավոր են ուսումնասիրել Հայոց ցեղասպանությունը26 դեկտեմբերի 2011 - 13:24 AMT PanARMENIAN.Net - Իսրայելյան դպրոցներում պարտավոր են ուսումնասիրել Հայոց ցեղասպանությունը: Այդ մասին հայտնել է Քնեսեթի կրթության, մշակույթի և սպորտի հանձնաժողովում Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի շուրջ քննարկումների նախաձեռնող Զահավա Գալյոնը: «Դպրոցներում պարտավոր են ուսումնասիրել Հայոց ցեղասպանությունը, չէ որ հրեա ժողովուրդը պետք է առաջինը ճանաչի անցյալի ողբերգությունները»,- ընդգծել է նա` հույս հայտնելով, որ ցեղասպանության ճանաչումը չի վատթարացնի Թուրքիայի հետ հարաբերությունները: Քնեսեթի հանձնաժողովն այսօր` դեկտեմբերի 26-ին քննարկում է Հայոց ցեղասպանության հիշատակի օր սահմանելու հարցը: Այս առաջարկը Քնեսեթում ներկայացվել է դեռևս ութ ամիս առաջ, սակայն դրա քննարկումը հետաձգվում էր ընդհուպ մինչև այսօր: Քնեսեթի կրթության, մշակույթի և սպորտի հանձնաժողովը` պատգամավոր Ալեքս Միլլերի (ՄՏԻ) գլխավորությամբ, կքննարկի այդ հարցը հանրային լսումների ժամանակ: Ավելի վաղ Ֆրանսիայի Ազգային ժողովը հավանություն է տվել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին, ի պատասխան դրան Թուրքիան Փարիզից հետ է կանչել իր դեսպանին: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Օլիմպիական խաղերի վարկանիշ նվաճած մարզիկներն ամսական 1 մլն դրամ նպաստ կստանան Ծրագիրը կշարունակվի մինչև Օլիմպիական խաղերի ավարտը Կառավարությունը` Գեղարքունիքում որոշ պաշտպանական դիրքեր հանձնելու խոստման մասին․ Կեղծիք է Մայիսի 30–ին լրատվամիջոցներում նման տեղեկություն է տարածվել ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Սլովենիա ԱԺ նախագահը գործուղման մասին կարգադրություն է ստորագրել Բագրատ սրբազանը՝ Փաշինյանի հետ հանդիպման կարգի մասին․ Ես էլ գիտեմ ընթակարգ կա, կայցելեմ կալանավայր «Նայեք, այս շենքն ինքն արդեն կալանավայրի է վերածել, ոստիկանական շերտերը տեսեք»,–ասել է նա |