2011 թվականը լճացման տարի էր, վստահ է Անդրանիկ Թևանյանը26 դեկտեմբերի 2011 - 14:18 AMT PanARMENIAN.Net - Ավարտվող 2011թ. լճացման տարի էր: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտարարել է «Պոլիտէկոնոմիա» հետազոտական կենտրոնի ղեկավար Անդրանիկ Թևանյանը: «Լճացման տարի էր, քանի որ պահպանվեցին բոլոր այն բացասական երևույթները, որ կային»,-ասել է նա: Թևանյանը նշել է, որ իշխանությունները նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ չկատարեցին սոցիալ-տնտեսական ոլորտի խոստումներից ոչ մեկը, շարունակվեցին բիզնեսի խոշորացման և օլիգարխների ուժեղացման գործընթացները: Նա, մասնավորապես, հիշեցրել է իշխանությունների խոստացած 8-10 տոկոս տնտեսական աճը, աղքատության նվազեցումը 10 տոկոսով, վարչապետ Տիգրան Սարգսյանի հայտարարությունը, թե համաշխարհային ճգնաժամը չի անդրադառնա Հայաստանի վրա և այլն: Թևանյանը հավելել է, որ նույնիսկ այժմ իշխանությունների հռչակած տնտեսական աճն արձանագրվում է գնաճի, ոչ թե էկոնոմիկայի իրական աճի հաշվին: Ուշագրավ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին Այլ մանրամասներ չեն ներկայացվում Ամենաընթերցվողը բաժնում | Արցախի ՄԻՊ. Արցախցի քաղաքապետերի դեմ քրվարույթները քաղենթատեքստ ունեն Նա պատահական չի համարում, որ այդ անհիմն վարույթները մեկնարկեցին Բագրատ սրբազանի հետ նրանց հանդիպումից հետո «Լեռնային Ղարաբաղ. վտանգված հայկական ժառանգություն» խորագրով ցուցահանդես՝ Կանադայի խորհրդարանում Ցուցադրվել են կանադահայ լուսանկարիչ Հրայր «Բազե» Խաչերյանի աշխատանքները Մելիքյան․ Խուզարկում են Ստեփանակերտի քաղաքապետի տունը «Հետոն էլ է պարզ»,–գրել է նա «Երեմյան Փրոջեքթսը» Երևանում կաթնամթերքի արտադրության գերժամանակակից գործարան է բացել Այն կառուցվել է ներդրումային խոշոր նախագծի շրջանակում, որը մեկնարկել էր 2022 թվականին |