Կազմվել է 2011-ին ամենաշատ ներբեռնված բջջային ծրագրերի տասնյակը26 դեկտեմբերի 2011 - 14:30 AMT PanARMENIAN.Net - Բջջային ծրագրերի վիճակագրական ընկերություն Distimo-ն ուսումնասիրել է բոլոր բջջային հարթակների ծրագրերը և կազմել 2011-ին ամենաշատ ներբեռնված ծրագրերի տասնյակը: Այս տասնյակի առաջին պատվավոր հորիզոնականում ճանաչված Angry Birds խաղն է: Երկրորդ տեղում Facebook-ի ծրագիրը, 3-րդ տեղում՝ Skype-ը, 4-րդում՝ կրկին Angry Birds-ը, սակայն, այս անգամ իր Rio տարբերակով: Աշխարհում սմարթֆոն օգտագործողներն ամենից շատ ներբեռնում են նաև Google Maps, ապա iBooks ծրագիրը, ապա կրկին Angry Birds խաղը՝ այս անգամ Seasons տարբերակը: Ամենաշատ ներբեռնվող բջջային ծրագրերի տասնյակի 8-րդ տեղում Fruit Ninja ծրագիրն է: 9-րդն է Talking Tom ծրագիրը, որը սիրված է հատկապես երեխաների կողմից: Իսկ տասնյակը եզրափակում է միկրոբլոգային սոցիալական ցանց Twitter-ը: Իսկապես, դիտելով այս տասնյակին՝ ակամայից նայում ես սեփական սմարթֆոնի ծրագրերը ու նկատում, որ եթե ոչ ամբողջ տասնյակը, ապա գոնե 10-ից 8-ը ներբեռնել ես արդեն: Ընկերության զեկույցը ցույց է տվել նաև, որ մոտ 1 միլիոն բջջային ծրագիր կարելի է ներբեռնել բջջային ծրագրերի առաջատար 7 խանութներից: Ուշագրավ Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի | Փոխնախարար. Տավուշում ծառայում են սահմանապահները՝ 3-րդ բանակային կորպուսն իր խնդիրներն ունի Նա նշել է, որ դա սահմանապահ զորքերի հսկողության գոտի է Ալիև․ ԵՄ 3 երկիր սառը պատերազմ է հայտարարել Ադրբեջանի դեմ Նա քննադատել է ԵՄ–ին, գովել Հունգարիային Գալուզին․ ՌԴ դեսպանը շուտով կվերադառնա Երևան Նա նշել է, որ մտադիր չեն նվազեցնել ՀՀ հետ դիվանագիտական հարաբերությունների մակարդակը Ադրբեջանագետ․ Ադրբեջանը և Թուրքիան շարժվելու են Սյունիքով արտատարածքային միջանցք պոկելու տրամաբանությամբ Նա նշել է, որ ՀՀ իշխանական խոսնակներն էլ սկսել են հեքիաթներ պատմել, որ ՀՀ-ի և Ադրբեջանի վարձած ընկերությունը անվտանգային ուղեկցում կանի |