Սննդամթերքի անվտանգության պետծառայությունը չի ստուգել օղու շուկան, այդ թվում նաև Սամվել Ալեքսանյանի կողմից արտադրվող26 դեկտեմբերի 2011 - 14:49 AMT PanARMENIAN.Net - Վերջին 6-7 ամիսներին Հայաստանի գյուղնախարարության Սննդամթերքի անվտանգության պետծառայությունը չի ստուգել օղու շուկան: Այդ մասին Երևանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Պետծառայության նախագահի մամուլի քարտուղար Բաբկեն Պիպոյանը: «Այս շուկայի գլխավոր խնդիրը անվանումների նմանությունն է, այդ պատճառով էլ մենք ստուգումներ չենք իրականացրել»,-ընդգծել է նա` մեկնաբանելով այս ալկոհոլային խմիչքի կեղծիքները, այդ թվում նաև Սամվել Ալեքսանյանի բիզնեսում: Ինչ վերաբերում է օղու ազդեցությանը մարդու առողջության վրա, ապա Բաբկեն Պիպոյանը հայտարարել է. «Մարդը չի կարող նույն կերպ արթնանալ 350 և 700 դրամանոց օղիներից հետո»: Անդրադառնալով սննդամթերքի անվտանգտության պետծառայության 2012թ ծրագրերեին, նա հաղորդել է, որ առաջիկայում ծրագրում են հացամթերքի և արագ փչացող մթերքների շուկայի ստուգումներ , ապա օրակարգում կարող է լինել նաև օղու շուկայի ստուգումը: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Գեղասահորդուհի Սոֆյա Տիտովան կներկայացնի Հայաստանը․ Նա ՀՀ քաղաքացիություն է ստացել Նա մարզվում է Եվգենի Պլյուշչենկոյի ակադեմիայում Սերժ Սարգսյան. Բագրատ Սրբազանն ասել է` ինքն է թեկնածու, ուրեմն՝ իրեն ենք աջակցում Նա ասել է, որ նոր իշխանություններին կհաջողվի սահմանազատումը բերել օրինական դաշտ Ռուսական Առաջին ալիքի հեռարձակումը վերսկսվել է․ Պարտքը մարվել է «Հաջորդ օրը Առաջին ալիքն ամբողջությամբ վճարեց պարտքը»,–ասել է Հայրապետյանը ՄԻՊ․ Անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառում ՄԻՊ արագ արձագանքման խումբ է մեկնել ոստիկանության Կենտրոնական բաժին |