Երևանում պարգևատրվել են զբոսաշրջության ոլորտի աշխատակիցները26 դեկտեմբերի 2011 - 16:14 AMT PanARMENIAN.Net - Ամանօրի նախօրեին Հայաստանի զբոսաշրջության ազգային կոմիտեի կազմակերպիչները քննարկել են իրականացրած աշխատանքները, ինչպես նաև իրենց առջև նոր ծրագրեր են դրել կոմիտեի հերթական նիստում: Նիստի ընթացքում տրվել է իրականացված աշխատանքների վերլուծությունը և մշակվել կազմակերպության հետագա տարեկան ծրագրերեը: Բացի այդ, կոմիտեի նախագահի կողմից պատվոգրերով պարգևատրվել են այն աշխատակիցները, ովքեր 2011թ աչքի են ընկել զբոսաշրջության ոլորտում: Զբոսաշրջության զարգացման և աշխատանքում դրսևորած էնտուզիազմի համար պարգևատրվել են հետևյալ գիդ-էքսկուրսավարները` Գասպար Երիցյանը, Տիգրան Խաչատրյանը, Կարինե Ջիլավյանը և Կարինե Դանիելյանը: Նիստի ամփոփումը եղել է այն, որ արդեն 2012թ մարտին կկազմակերպվի «Զբոսաշրջության ակտուալ խնդիրները և դրանց լուծման եղանակները» թեմայով կոնֆերանս, հաղորդում է կոմիտեի մամուլի ծառայությունը: Նախագահ Դավիթ Խաչատրյան խոսքով, կոնֆերանսը հանդիսանալու է կոմիտեի հետագա ելակետը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |