Քաղաքապետարանի ենթակայության կառույցները պատրաստ են տոնական օրերին աշխատել 24 ժամ

Քաղաքապետարանի ենթակայության կառույցները պատրաստ են տոնական օրերին աշխատել 24 ժամ

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը քաղաքապետարանի ենթակայության համապատասխան կառույցներին հանձնարարականներ է տրվել ամանորյա տոնական օրերին աշխատանքները պատշաճ կազմակերպելու և, անհրաժեշտության դեպքում, արագ արձագանքելու ուղղությամբ։

Քաղաքապետարանից հայտնում են, որ տրանսպորտի վարչության պետը զեկուցել է՝ տոնական օրերին մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի աշխատանքը պատշաճ կազմակերպելու նպատակով սպասարկող ընկերությունների ղեկավարների հետ անցկացված աշխատանքային խորհրդակցություն ժամանակ տրվել են համապատասխան հանձնարարականեր, կազմվել է հստակ ժամանակացույց, սահմանվել է հերթապահություն։

Հանձնարարվել է շարունակել հետևողական վերահսկողությունը մայրաքաղաքում բացօթյա առևտուրը կանոնակարգելու ուղղությամբ։

Տոնական օրերին մայրաքաղաքի փողոցների անցանելիությունն ու մայթերի մաքրությունն ապահովելու նպատակով կոմունալ տնտեսության վարչությանն ու վարչական շրջաններին հանձնարարվել է լրացնել աղի և ավազի պաշարները և ապահովել համապատասխան մեքենամեխանիզմների անխափան աշխատանքը։ Այս, ինչպես նաև տոնական օրերին սանիտարական մաքրման աշխատանքների ընթացքը վերահսկելու նպատակով օպերատիվ շտաբին հանձնարարվել է աշխատել շուրջօրյա աշխատանքային ժամանակացույցով։

Տոնական օրերին բնակչության սպասարկումն անխափան իրականացնելու նպատակով՝ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը համապատասխան հանձնարարականներ է տվել «Երևանջուր», «Երևանգազ» և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերություններին, Արտակարգ իրավիճակների Երևան քաղաքի վարչությանը, ինչպես նաև շտապ բուժօգնության ծառայություններին։

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
---