ԼՂՀ նախագահ. Լեռնահանքային արդյունաբերության զարգացումն Արցախում մեծ հեռանկարներ ունի26 դեկտեմբերի 2011 - 17:53 AMT PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 26-ին այցելել է Դրմբոն գյուղում գտնվող «Բեյզ Մեթըլս» ընկերության հանքարդյունաբերական գործարան եւ ծանոթացել ոսկու կորզման նորակառույց արտադրամասին: Նախագահն ընդգծել է, որ գործարանը հանդիսանում է Արցախի տնտեսության կարեւորագույն սուբյեկտներից մեկը, որը մեծապես նպաստում է հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացման գործին: Բակո Սահակյանն նշել է, որ լեռնահանքային արդյունաբերության զարգացումն Արցախում մեծ հեռանկարներ ունի եւ ողջունել է «Բեյզ Մեթըլս» ընկերության կողմից այս ուղղությամբ տարվող աշխատանքները: Այնուհետեւ երկրի ղեկավարը մասնակցել է ավանդական դարձած ամանորյա ընդունելությանը եւ ընկերության աշխատակիցներին շնորհավորել գալիք Նոր տարվա եւ Սուրբ ծննդյան տոների առթիվ: Միջոցառմանը ներկա էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք, հայտնում է Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |