Հայ-ռուսական աշխատանքային խումբը քննարկել է Եվրոպայում ՀՀՊ հարցը26 դեկտեմբերի 2011 - 18:03 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 23-ին Ռուսաստանի Դաշնության ԱԳՆ-ում կայացան ռուս-հայկական երկկողմ խորհրդատվություններ` անվտանգության օրակարգի լայն շրջանակի խնդիրների շուրջ: Ռուսական կողմից խորհրդատվություններն անցկացնում էին Անվտանգության և զինաթափման հարցերի դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Ուլյանովը և նրա տեղակալ Գրիգորի Մաշկովը, իսկ հայկական կողմից ԱԳՆ սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության վարչության պետ Սամվել Մկրտչյանը: Խորհրդատվություններին մասնակցում էր ՌԴ-ում ՀՀ դեսպանության դեսպանորդ Ռուբեն Անանյանը,հաղորդում է ԱԳՆ մամուլի ծառայությունը: Կողմերը քննարկեցին արտահանման վերահսկման ոլորտին առնչվող հարցեր, մասնավորապես անդրադառնալով միջազգային ռեժիմների շրջանակներում բազմակողմ և երկկողմ համագործակցության առավել արդյունավետ իրականացման եղանակներին: Հատուկ ուշադրության արժանացան ՄԱԿ-ի ԱԽ 1540 բանաձևի իրագործմանը միտված հնարավոր համատեղ քայլերը: Հանգամանալից անդրադարձ կատարվեց ԵՍԶՈւ պայմանագրի վերանայման և նրա լիարժեք իրականացումն ապահովելու հեռանկարներին: Կողմերը ներկայացրին իրենց նկատառումները` կապված Զենքի առևտրի պայմանագրի բանակցությունների անցկացման, Եվրոպայում հակահրթիռային պաշտպանության համակարգի ստեղծման ծրագրի հետ կապված: Պայմանավորվածություն ձեռք բերվեց նման խորհրդատվությունները պարբերաբար անցկացնելու շուրջ: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Ոսկեպարի Սբ Աստվածածին եկեղեցու տանիքածածկերը կնորոգվեն Կհայտարարվի աշխատանքների իրականացման մրցույթ Սիմոնյան․ Առաջիկայում նախատեսվում էր Իրանի նախագահի այցը ՀՀ «Դա մեզ համար շատ կարևոր էր»,- նշել է նա Բագրատ սրաբազան․ Մայիսի 26–ի հանրահավաքում կտրվեն շատ հարցերի պատասխաններ՝ այս իշխանությունը պետք է գնա Նա հավելել է, որ մայիսի 26-ին և դրան հաջորդող օրերին անպայմանորեն իրագործելու են Սիմոնյանը և Ստեֆանչուկը քննարկել են անվտանգային վիճակը Հարավային Կովկասում և Ուկրաինայում Զրույցը տեղի է ունեցել ուկրաինական կողմի նախաձեռնությամբ |