ՀՀ ՊՆ և ԵԱՀԿ երևանյան գրասենյակը ստորագրել են 2012թ համագործակցության ծրագիր![]() 26 դեկտեմբերի 2011 - 19:23 AMT PanARMENIAN.Net - ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը դեկտեմբերի 26-ին հանդիպեց ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի պատվիրակությանը, գրասենյակի ղեկավարի պաշտոնակատար Կարել Հոֆստրայի գլխավորությամբ: Հանդիպման ընթացքում քննարկվեցին անցնող տարվա ընթացքում համագործակցության արդյունքները: Ընդգծվեց, որ տարին միանաշանակ կարելի է արդյունավետ և կառուցողական համարել: Մեծ ծավալի աշխատանք է կատարվել զինված ուժերում մարդու իրավունքների վերաբերյալ իրազեկության բարձրացման, զինված ուժերի ժողովրդավարական վերահսկողության մեխանիզմների զարգացման, զինված ուժերում հանցավորությանը նպաստող պատճառների վերհանման և այլ ուղղություններով, հաղորդում են ՊՆ մամուլի ծառայությունից: Մասնավորապես, բարձր գնահատվեցին ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի օժանդակությամբ հասարակական կազմակերպությունների ուժերով իրականացված զինվորական առաջնորդության, զինվորական կոլեկտիվների արդյունավետ ղեկավարման և հանցավորության պատճառների պարզաբանման, բանակ-հասարակություն կապերի ամրապնդման և այլ հիմնահարցերի ուսումնասիրությունները, «Զինված ուժերի անձնակազմի մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների մասին» ձեռնարկի հայերեն թարգմանությունը և զինված ուժերի ստորաբաժանումներում ու ռազմաուսումնական հաստատություններում մարդու իրավունքների վերաբերյալ դասախոսությունների շարքը: Կողմերը համոզմունք հայտնեցին, որ ձևավորված կառուցողական համագործակցության մթնոլորտը խորացման և ծավալման միտումներ ունի: Հանդիպման վերջում ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալը և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարի պաշտոնակատարն ստորագրեցին 2012թ. Համագործակցության ծրագիրը, որում մանրամասնորեն սահմանված են ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի գործառույթներից բխող և ՀՀ պաշտպանական բարեփոխումներին համապատասխանող ոլորտներում իրականացվելիք միջոցառումները` ռազմական հոգեբանության և սոցիոլոգիայի, սոցիոմետրիկուս ումնասիրությունների, մարդու իրավուքների, առաջնորդության, սոցիալական ապահովության, հետաքննության և նախաքննության մեթոդիկայի և մի շարք այլ ուղղություններով: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |