ԱՊԼ դիտորդները ժամանել են Դամասկոս և այսօր արդեն ձեռնամուխ կլինեն իրենց առաքելությանը![]() 27 դեկտեմբերի 2011 - 10:07 AMT PanARMENIAN.Net - Արաբական պետությունների լիգայի (ԱՊԼ) 50 դիտորդներից բաղկացած պատվիրակությունը երեքշաբթի գիշերը ժամանել է Դամասկոս, հաղորդում է Al Jazeera միջարաբական հեռուստաալիքը: Այսօր պատվիրակության անդամները մտադիր են մեկնել Հոմս` ընդդիմության գլխավոր հենակետերից մեկը, որտեղ մինչև օրս բախումներ են տեղի ունենում կառավարական ուժերի և զինված ընդդիմադիրների միջև: ԱՊԼ գլխավոր քարտուղար Նաբիլ ալ-Արաբիի խոսքով` Սիրիայի իշխանությունները դիտորդներին գործողությունների լիակատար ազատություն են տվել. նրանք կկարողանան մեկնել երկրի ցանկացած քաղաք և գավառ, ստուգել բանտերում կալանավորների պայմանները, հիվանդանոցների վիճակը: Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքսը», ընդդիմադիր Սիրիական ազգային խորհրդի (ՍԱԽ) ղեկավար Բուրհան Գալյունն արդեն կասկած է հայտնել երկրում դիտորդներ առաքելության առնչությամբ` հայտնելով, որ ԱՊԼ-ն «ճգնաժամի կարգավորման լավ ծրագիր» է մշակել, սակայն «դժվար թե գործիքներ ունի դրա իրականացման համար»: «Որոշ դիտորդներ արդեն եղել են Հոմսում, բայց նրանք ասում են, որ իրենց թույլ չեն տալիս այցելել այն վայրերը, որոնք իշխանությունները չեն ուզում ցույց տալ»,- հայտնել է Գալյունը լրագրողներին Փարիզում: Այնուամենայնիվ, ինչպես պնդում են սիրիական իրավապաշտպանները, չնայած, որ Դամասկոսը համաձայնել է ճգնաժամի կարգավորման ԱՊԼ ծրագրին, որը հրադադար է նախատեսում, միայն երկուշաբթի օրը Հոմսում զինվորականների և ոստիկանների ձեռքով 59 մարդ է սպանվել: Դամասկոսը պնդում է, որ երկրում գործում է ոչ թե խաղաղ ընդդիմություն, այլ «զինված հանցավոր խմբավորումներ, որոնց արտաքին ուժեր են աջակցում»: ՄԱԿ-ի տվյալներով, Սիրիայում 9 ամիս շարունակվող հակամարտության ընթացքում ավելի քան 5 հազար մարդ է զոհվել:
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |