ՆԱՍԱ-ն Պլուտոնի վրա օրգանական ծագման մոլեկուլների առկայության հայտանիշեր է հայտնաբերել27 դեկտեմբերի 2011 - 10:15 AMT PanARMENIAN.Net - ՆԱՍԱ-յի ամերիկյան գիտնականները Պլուտոնի վրա օրգանական ծագման մոլեկուլների առկայության հայտանիշեր, կյանքի կառուցման «աղյուսիկներ» են հայտնաբերել: Ինչպես հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը, ՆԱՍԱ-յի «Հաբբլ» տիեզերական աստղադիտակի օգնությամբ նրանք Արևի ուլտրամանուշակագույն ճառագայթների կլանման բարձր աստիճանով գոտիներ են հայտնաբերել մոլորակի վրա: Այդ առանձնահատկությունը մատնանշում է օրգանական նյութերի առկայությունը, ենթադրվում է` բարդ կառուցվածքով մոլեկուլների, որոնք պարունակում են ածխաջրածին և ազոտ: Պլուտոնը և իր 3 արբանյակները` Խարոնը, Նիկտան և Հիդրան, գտնվում են Արեգակնային համակարգի վերջում: Ամերիկյան գիտնականները նախատեսում են լրացուցիչ գիտելիքներով զինվել, երբ ՆԱՍԱ-յի «Նյու հորայզընս» միջմոլորակային զոնդը մոտենա մոլորակին: Ուշագրավ Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի | ՆԳՆ․ Բողոքի ակցիայի 42 մասնակից է բերման ենթարկվել Նրանք բերման են ենթարկվել վարչական իրավախախտման հոդվածով Փաշինյանն ակնարկել է ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին․ «Բա կարո՞ղ է՝ հետ գնանք, ուրիշ ճանապարհ չկա» Նա նաև ասել է, որ եթե ՔՊ–ն չլիներ իշխանության, Հայաստանը հիմա կլիներ գուբերնիա Էրդողանը հուլիսին Շուշի է այցելելու Շուշիում է անցնելու Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովը Փաշինյան․ Կոմունիկացիաների բացումը կարող է խաղաղության պայմանագրի ստորագրումից շուտ լինել «Եթե տարածքային անբողջականությունը ճանաչվում է՝ մնացած բոլոր հարցերը լուծվում են»,- ասել է նա |