Իսրայելյան ոստիկանությունն ու օրթոդոքս հրեաները կռվել են կանանց սեգրեգացիայի պատճառով

PanARMENIAN.Net - Երուսաղեմի մոտակայքում հարյուրավոր օրթոդոքս հրեաներ կռվի են բռնվել ոստիկանության հետ: Ինչպես հաղորդում է BBC ռուսական ծառայությունը, դա կանանց և տղամարդկանց միջև տարանջատում ներմուծելու` օրթոդոքս հրեաների քարոզարշավի շուրջ գնալով ուժգնացող լարվածության հերթական պոռթկումն էր:

Ոստիկաններից մեկը վիրավորվել է Բեյթ-Շեմեշ քաղաքում բռնկված ծեծկռտուքի արդյունքում այն բանից հետո, երբ ոստիկանական ջոկատը կանչվել էր, որպեսզի գլխավոր փողոցից հեռացներ սեռերի տարանջատում պահանջող նշանը: Ծայրահեղական օրթոդոքսների ամբոխը հարձակվել էր ոստիկանների վրա և քարեր նետել:

Վերջին մի քանի շաբաթների ընթացքում այս բախմանը նախորդել են մի շարք միջադեպեր, երբ իսրայելյան իշխանությունները փորձել են կանխել հասարակական վայրերում կանանց տղամարդկանցից անջատելու` օրթոդոքս հրեաների փորձերը: Իսրայելի կառավարության ներկայացուցիչները հայտարարում են, որ նման մեկուսացումն անօրինական է:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---