Հայաստանի կանանց հավաքականը շախմատի ԱԱ-ում 6-րդ տեղն է բարձրացել![]() 27 դեկտեմբերի 2011 - 10:51 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 26-ին Մարդինում (Թուրքիա) կայացավ շախմատի կանանց աշխարհի թիմային առաջնության 8-րդ` նախավերջին մրցափուլը: Հայաստանի հավաքականը հանդիպել է Վիետնամի հավաքականի հետ և 2,5:1,5 հաշվով հաղթանակ տարել: Էլինա Դանիելյանը հաղթել է Նգուեն Լե Տհաոյին, Լիլիթ Մկրտչյանը` Տհի Բաո Հոանգին, Նելլի Աղինյանը կիսել է միավորները Տհի Նհու Հոանգի հետ, միակ պարտությունը Տհի Մաի Նգուենից կրել է Մարիա Կուրսովան: Հաղթանակից հետո Հայաստանի հավաքականը 8 միավորով 6-րդ տեղն է բարձրացել: Չինաստանը 14 միավորով առաջին տեղում է, Ռուսաստանը 12 միավորով` երկրորդ, իսկ լավագույն եռյակը եզրափակում է Հնդկաստանը 11 միավորով:
![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |