Աստվածամոր հայկական սրբապատկերը կցուցադրվի Կիևի արվեստի թանգարանում27 դեկտեմբերի 2011 - 11:05 AMT PanARMENIAN.Net - Ուկրաինայի հայկական պատմական ժառանգության ամենապաշտելի նմուշներից մեկը՝ Աստվածամոր հայկական սրբապատկերը Կամենեց Պոդոլսկից նույնականացվել է մասնագետների կողմից և կցուցադրվի Կիևի Բոգդան և Վարվարա Խանենկոների անվան արվեստի թանգարանում: Հայտնի է, որ Աստվածամոր հայկական սրբապատկերը կցուցադրվի Կիևի արվեստի թանգարանում: Այն դարերի պատմություն ունի: Սրբապատկերը պաշտել են քաղաքի բոլոր երեք քրիստոնեական համայնքները՝ հայերը, լեհերը և ռուսինները: Ինչպես հայտնել է Analitika.at.ua-ին վերոնշյալ թանգարանի գիտաշխատող Ելենա Ժիվկովան, սրբապատկերն ուսումնաիրվում է 2011թ. մայիսից, և այսօր արդեն կասկած չկա, որ դա հենց Աստվածամոր Հայկական հրաշագործ սրբապատկերն է Կամենեց Պոդոլսկից: Կամենեց Պոդոլսկի Աստվածամոր Հայկական հրաշագործ սրբապատկերը 1920թ. տարվել էր անհայտ ուղղությամբ և կորցված էր համարվում մինչ 21դ. սկիզբը: Ըստ աղբյուրների, սրբապատկերը արվեստի թանգարանում է հայտնվել Կիևի Պեչերսկի լավրայից: Թանգարանում սրբապատկերը ներկայացվել էր որպես չեխական դպրոցի գործ և ոչ մի վկայություն սրբապատկերի մասին, որպես հայկականի, աշխատակիցները չունեին: Մեծ աշխատանք է կատարել ուկրաինացի գիտնական, փիլիսոփա, հայագետ Իրինա Գայուկը: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |