Ավստրալացի պատգամավորը կայցելի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր![]() 27 դեկտեմբերի 2011 - 11:20 AMT PanARMENIAN.Net - Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի խորհրդարանի վերին պալատի անդամ Ուոլթ Սեկորդը ժամանել է Հայաստան: Այցի շրջանակում նա դեկտեմբերի 28-ին կայցելի Ծիծեռնակաբերդ և ծաղկեպսակ կդնի Հայոց ցեղասպանության մեկուկես միլիոն նահատակների հիշատակին։ Սեկորդը նաև շրջելու է Հայոց ցեղասպանության թանգարանում։ Սեկորդը Երևան ժամանելուց հետո մեկնել է Արցախի Հանրապետություն, որտեղ նրան ընդունել է ԼՂՀ Ազգային Ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը: Դեկտեմբերի 28-ին Ուոլթ Սեկորդին ընդունելու է ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը: Ուոլթ Սեկորդը խորհրդարանի անդամ է ընտրվել 2011թ. մարտին և խորհրդարանական իր անդրանիկ ելույթում խոսել Հայոց ցեղասպանության խնդրի մասին։ Նա ընտրվել է խորհրդարանի Հայաստանի հետ բարեկամության խմբի փոխհամանախագահ։
![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |