Ֆայիկ Բագիրով. Ադրբեջանը ցանկանում է, որպեսզի Թուրքիան ԵԱՀԿ ՄԽ համանախագահներից մեկը դառնա

Ֆայիկ Բագիրով. Ադրբեջանը ցանկանում է, որպեսզի Թուրքիան ԵԱՀԿ ՄԽ համանախագահներից մեկը դառնա

PanARMENIAN.Net - Պաշտոնական Բաքուն առայժմ չի բարձրացրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գծով ԵԱՀԿ Մինսկի խմբի կազմում Ֆրանսիայի փոխարինման հարցը: Այդ մասին հայտնել է Թուրքիայում Ադրբեջանի դեսպան Ֆայիկ Բագիրովը Hurriyet թերթին տված հարցազրույցում` արտահայտելով վերաբերմունքը Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի համապատասխան հայտարարությանը: «Մենք ուզում ենք, որպեսզի Թուրքիան ԵԱՀԿ ՄԽ համանախագահներից մեկը դառնա»,- նշել է Բագիրովը: Անդրադառնալով ֆրանսիական խորհրդարանում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունմանը` ադրբեջանական դիվանագետը նշել է, որ ԱԳ նախարարներն ու այլ պաշտոնական անձինք արդեն արտահայտել են իրենց վերաբերմունքն այդ հարցին:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---