Տեխնոբլոգ Mashable-ը կազմել է 2011-ի լավագույն սպորտային iPhone խաղերի ցուցակը27 դեկտեմբերի 2011 - 14:04 AMT PanARMENIAN.Net - Տեխնոբլոգ Mashable-ը կազմել է 2011-ի լավագույն սպորտային iPhone խաղերի տասնյակը: Տասնյակի առաջին տեղում NBA Jam կոչվող բասկետբոլային խաղն է: Այս խաղը հնարավոր է միաժամանակ խաղալ երկու iPhone-ներով: Այն իրենից ներկայացնում է դասական բասկետբոլ: Երկրորդ սպորտային iPhone խաղն ըստ Mashable-ի Super Stickman Golf-ն է: Այն յուրօրինակ 2D ծրագիր է, ուր գոլֆի խաղադաշտը ծառերի ճյուղերի վրա է տեղակայված: Տասնյակում տեղ գտած մյուս ծրագիրը կոչվում է iOOTP Baseball 2011: Այն իրենից ներկայացնում է ավանդական ամերիկյան բեյսբոլ: Այստեղ կարելի է ընտրել սիրելի թիմը և խաղալ: 4-րդը տասնյակում Flick Champions է: Այն բաղկացած է ութ խաղից՝ բոուլինգից մինչև ֆուտբոլ: Սակայն այս ծրագրում բոլոր խաղերը սեղանի խաղերի տեսքով են պատկերված: Տասնյակի 5-րդ հորիզոնականում FIFA Soccer 12 ֆուտբոլն է: Այն հնարավոր է խաղալ նաև iPad-ներով: 6-րդը տասնյակում կրկին ֆուտբոլային ծրագիր է ՝ Flick Soccer-ը: 7-րդը Par Out Golf խաղն է: 8-րդը և 9-րդ հորիզոնականում ամերիկյան ֆուտբոլն է՝ Backbreaker 2 Vengeance և Madden NFL 12 ծրագրերը: Դե իսկ տասնյակը եզրափակում է iQuarterback 2 խաղը: Այս բոլոր ծրագրերը կարելի է ներբեռնել iTunes-ից: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |