Հարություն Շատյան. Ամանորը ընտանեկան տոն է, և այն պետք է դիմավորել տանը27 դեկտեմբերի 2011 - 14:25 AMT PanARMENIAN.Net - 2011 թ-ը նշանակալից էր երիտասարդ և խոստումնալից կինոռեժիսոր Հարություն Շատյանի համար: Շատյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ իր «Բեռնելով կյանքս» ֆիլմը, որի պրեմիերան կայացավ մայիսի 26-ին, «Ոսկե ծիրան» կինոփառատոնում ստացավ կինոռեժիսորի համար ամենակարևոր մրցանակը` «լավագուն հայկական ֆիլմ» անվանակարգը: Տարին իր համար նոր փորձություններ հաղթահարելու և փորձ ձեռք բերելու տարի էր, ինչի համար ռեժիսորը ուրախ է: Հարությունը, ի տարբերություն շատ երիտասարդների, նախընտրում է Ամանորը դիմավորել տանը` ընտանիքի և հարազատների հետ, որովհետև այն ընտանեկան տոն է: Այնուամենայնիվ նա սիրում է նաև ընկերական և նույնիսկ անծանոթ մարդկանց շրջապատում անցկացնել տոները: Շատյանը խոսելով գալիք տարվա մասին, ինչպես և քանդակագործ Վիգեն Ավետիսը, հույս ունի որ այն վերջինը չի լինելու Երկիր մոլորակի համար, որովհետև ստեղծագործական մտքեր շատ ունի: Շատյանի Ամանորի մաղթանքը հայ ժողովրդին հետևյալն է. «Հայ ժողովրդին մաղթում եմ, որ 2012 թ-ին չասեն թե 2011-ը ավելի լավն էր, և ընդհանրապես առիթ չունենան ասելու, որ երեկ ավելի լավ էր, քան այսօր»: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Fastex-ը կազմակերպել է Cerebrum Intellectus-ի առաջին շրջանավարտների հետ հանդիպումը Cerebrum Intellectus-ի առաջիկա դասընթացներին մասնակցելու համար գրանցման մեկնարկը նույնպես տրվել է Սանոսյան․ Մ6 ճանապարհը բաց է, բայց պետք է զգույշ երթևեկել՝ վնասված հատվածներ դեռ կան Նա նշել է, որ մաքրման հիմնական աշխատանքներն արվել են Ավանեսյան․ Վիճակն աղետի գոտում կառավարելի է, որևէ բռնկում կամ շեղումներ չկան Նախարարը վստահեցրել է՝ համակարգը բերված է պատշաճ մակարդակի Խոսնակը հերքել է Բաքվում կայանալիք COP29–ին Փաշինյանի մասնակցության մասին լուրերը «Փաշինյանի աշխատանքային օրակարգում նման այց չի պլանավորվում»,–ասել է նա |