Արթուր Պետրոսյանը սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատանքը գնահատում է բավարար27 դեկտեմբերի 2011 - 14:38 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Արթուր Պետրոսյանը դեկտեմբերի 27-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ամփոփեց մարզական տարին: 2011 թվականին Հայաստանի մարզիկները տարբեր առաջնություններից և միջազգային մրցաշարերից վերադարձել են 135 մեդալով, որից 34-ը ոսկե, 37-ը արծաթե և 64-ը բրոնզե: «Նախորդ տարի մեր մարզիկները նվաճել են 157 մեդալ: Մեդալների թվի նվազումը ոչ թե նախարարության վատ աշխատանքի արդյունքն է, պարզապես այլ երկրների ֆեդերացիաներն էլ են սկսել մեդալների համար պայքար ծավալել: Այդուամենայնիվ, 2011 թվականը համարում եմ բավարար»,- ասել է Պետրոսյանը: 2012 թվականին նախարարությունը պետական բյուջեից ստանալու է 4 մլրդ դրամ, ինչը, Պետրոսյանի խոսքով, չի բավարարի բոլոր ֆեդերացիաներին: «Պետբյուջեից ստացվող գումարը չի ավելացել, քանի որ չկան համապատասխան միջոցներ: Տարին օլիմպիական է լինելու, և կարծում եմ, որ անհրաժեշտության դեպքում պահուստային ֆոնդից էլի գումար կտրամադրվի»,- ընդգծել է նախարարը: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | Պաշտպանության փոխնախարարը Բեռլինում քննարկել է Գերմանիայի հետ ռազմատեխնոլոգիական գործակցությունը Ստորագրվել են փաստաթղթեր Առաջարկ. Օրենսդրական հիմքեր ստեղծել կիբերհանցավորության դեմ պայքարի համատեքստում Առանձին հավելվածի տեսքով կսահմանվի կիբեռհանցագործությունների ցանկ 2024-ին ՀՀ-ում 1-ին անգամ կանցկացվի համազգային «Գիտության շաբաթ» «Գիտության շաբաթն» անցկացվելու է Երևանում և բոլոր մարզերում, հոկտեմբերի 1-6-ը Ընտրողներն այլևս չեն ծանուցվի թղթային եղանակով․ Ցուցակները կհրապարակվեն ԿԸՀ և ՆԳՆ կայքերում Ցուցակները կհրապարակվեն քվեարկության օրվան նախորդող 40-րդ և 7-րդ օրը |