«ՎԱԶ-21015» մեքենան հարվածել Էջմիածին–Արմավիր մայրուղու ճամփեզրի պատնեշին. Ուղևորը մահացել է27 դեկտեմբերի 2011 - 15:13 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 27-ին`ժամը 01.10-ին արտակարգ իրավիճակների նախարարությունում ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզում` Էջմիածին–Արմավիր մայրուղու 4-րդ կմ-ում, տեղի է ունեցել ավտոպատահար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեռևս չպարզված հանգամանքներում «ՎԱԶ-21015» մակնիշի 28 ԼՏ 083 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի եթևեկելի մասից և հարվածել ճամփեզրի պատնեշին, ինչի հետևանքով ուղևոր`1991 թվականին ծնված Նարեկ Ավետիսյանը ստացած մարմնական վնասվածքներից տեղում մահացել է, իսկ վարորդ` Արմավիր քաղաքի բնակիչ,1989 թվականին ծնված Արման Սաֆարյանը և ուղևոր` Արմավիր քաղաքի բնակիչ,1989 թվականին ծնված Կարեն Ավետիսյանը ստացած տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Էջմիածին քաղաքի հիվանդանոց: Տուժածների առողջական վիճակը գնահատվել է ծանր: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |