Հայաստանի բնակչության քանի՞ տոկոսն է գործազուրկ՝ 6, թե 19.427 դեկտեմբերի 2011 - 15:14 AMT PanARMENIAN.Net - 2011 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ զբաղվածության կարգավորման ամենամյա ծրագրի կատարմամբ և զբաղվածների թվի աճով պայմանավորված՝ գրանցված գործազրկության մակարդակը տարեսկզբի նկատմամբ նվազել է 1 տոկոսով և կազմում է 6 տոկոս։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանը, ամփոփելով տարին, այս մասին ասաց Զբաղվածության պետական ծառայություն գործակալության պետի տեղակալ Արտակ Սիմոնյանը՝ նշելով, որ Աշխատանքի միջազգային կազմակերպության մեթոդաբանությամբ այդ թիվը կազմում է 19,4 տոկոս։ Բանախոսը նշեց, որ տարբերությունը մեթոդաբանության մեջ է, քանի որ Աշխատանքի միջազգային կազմակերպության մեթոդաբանությամբ այն անձը, որ վերջին մեկ շաբաթվա մեջ աշխատանք է փնտրել գործազուրկ է։ Իսկ ՀՀ օրենսդրության համաձայն, հողի սեփականատերը չի կարող գործազուրկ համարվել և այլն։ Հաշվառված աշխատանք փնտրողների քանակը 82798 է, որից 69517-ը ստացել է գործազուրկի կարգավիճակ։ «Այս տարի մենք որոշակի ձեռքբերումներ ունեցանք հատկապես քաղաքականության առումով, որը վերաբերում էր աշխատաշուկայում երիտասարդների և հաշմանդամություն ունեցող անձանց ներգրավելու նոր ծրագրերի ներդրմանը»,- նշեց բանախոսը։ Բանախոսը ներկայացրեց տվյալներ, համաձայն որոնց տարվա ընթացքում զբաղվածության մարզային և տարածքային կենտրոններում խորհրդատվություն է ստացել 216000 անձ, որն ապահովում է ծրագրով նախատեսված 10 տոկոս աճը։ Դեկտեմբերի 1-ի դրությամբ աշխատանքի է տեղավորվել 10125 աշխատանք փնտրող նախատեսված 9580-ի փոխարեն։ Հաշվառված երիտասարդների 14,7 տոկոսը և աշխատաշուկայում անմրցունակ 6,2 տոկոսը նույնպես տեղավորվել են աշխատանքի։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |