Ռիչարդ Կիրակոսյան. Ղարաբաղում նոր պատահական պատերազմ կարող է բռնկվել ապրիլից հետո27 դեկտեմբերի 2011 - 15:26 AMT PanARMENIAN.Net - Հիմնվելով ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական գործողությունների վերսկսման հնարավոր սպառնալիքի վրա` Հայաստանը պետք է պահանջի էմբարգո դնել Ադրբեջանին սպառազինության մատակարարման վրա: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը: Նրա խոսքով` 2012 թվականին Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունները վերսկսելու վտանգը կպահպանվի, և Հայաստանը պետք է պատրաստ լինի դրան: Ընդ որում` նա նկատել է, որ ադրբեջանական կողմը գիտակցում է, որ նոր պատերազմում ինքը պարտվելու է: «Վերջին երկու տարվա ընթացքում Ադրբեջանն ակտիվորեն զինվում է, և դա մտահոգում է` հաշվի առնելով, որ Բաքուն կարող է իր ռազմական ուժն օգտագործել Հայաստանի վրա դիվանագիտական ճնշումն ուժեղացնելու համար: Հենց դա էլ կարող է պատերազմի հանգեցնել»,- ասել է Կիրակոսյանը` հավելելով, որ Ղարաբաղում նոր պատահական պատերազմ կարող է բռնկվել ապրիլից հետո, և մինչև մարտ-ապրիլ ամիսները նման հավանականություն չկա: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» Առաջին դասարանցիների հայտագրումը կսկսվի հունիսի 10–ից Այն կիրականացվի 3 փուլով Հունգարիայի ԱԳ նախարար. Պատրաստվում ենք ՀՀ և ԵՄ-ի միջև վիզաների ազատականացման երկխոսությունը սկսել Հուլիսի 1-ից Հունգարիան է ստանձնում ԵՄ նախագահությունը ՀՀ նախագահն ԱՄՆ է մեկնում Նա աշխատանքային այցով կլինի Կալիֆորնիայում |