Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում կատարվել է սարկավագական ձեռնադրություն![]() 27 դեկտեմբերի 2011 - 17:00 AMT PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 26-ին Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում մեծ հանդիսավորությամբ նշվել է Սբ. Ստեփանոս Նախավկայի և առաջին մարտիրոսի տոնը: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը կատարել է Գևորգյան Հոգևոր ճեմարանի 29 սաների, ինչպես նաև Արարատյան Հայրապետական թեմի և Արագածոտնի թեմի երկու սպասավորների սարկավագական ձեռնադրությունը: Տոնի առիթով Մայր Աթոռի բոլոր սարկավագներին Հայրապետական իր օրհնությունն ու հայրական պատգամն է բաշխել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Շնորհավորելով սարկավագներին Ս. Ստեփանոսի տոնի առիթով` Ամենայն Հայոց Կաթողիկոսն անդրադարձել է Ս. Ստեփանոսի կերպարին` նշելով, որ անմնացորդ ծառայանվիրումի լավագույն օրինակն է այսօր ներկայանում հոգևոր սպասավորներին հանձին Ստեփանոս Նախավկայի, ով իր կյանքն ընծայաբերեց և արիաբար հանդես եկավ Քրիստոսի Ավետարանի, վարդապետության պաշտպանությամբ, իր խոսքով վկայեց Քրիստոսի կյանքի ճշմարտությունը և չտարակուսեց զոհաբերել իր կյանքը: Այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն ունի 136 սարկավագներ, որոնցից 86-ը` միաբանության շարքերում, իսկ 50-ը` Գևորգյան Հոգևոր Ճեմարանում: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |