Ահմեդ Դավութօղլուն հավաստիացնում է, որ Թուրքիան պատրաստ է առերեսվել իր պատմության հետ27 դեկտեմբերի 2011 - 18:01 AMT PanARMENIAN.Net - Թուրքիան պատրաստ է առերեսվել սեփական պատմության հետ այն դեպքում, եթե այն օբյեկտիվորեն քննարկվի: Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն Անկարայում կայացած հանդիպման ընթացքում, որին մասնակցել են նաև Շվեյցարական համադաշնության նախագահ և Շվեյցարիայի ԱԳ նախարար Միշլին Քալմի-Ռեյը: Ըստ նրա, հայ և թուրք պատմաբանները պետք է ներգրավված լինեն այն գործընթացում, որը պետք է նպաստի բոլոր արխիվների բացմանը: Այս համատեքստում նա նկատել է, որ Հայոց ցեղասպանության օրինագծի նկատմամբ Թուրքիայի արձագանքը պայմանավորված էր նրանով, որ այն անհնար է դարձնում երկու երկրների պատմաբանների միջև ցեղասպանության վերաբերյալ քննարկումները: Թուրքիայի ԱԳ նախարարը նաև հույս է հայտնել, որ Ֆրանսիան կշարունակի իրականացնել իր առաքելությունը ԵԱՀԿ Մինսկի խմբում և կօգնի հաստատել արդար խաղաղություն Կովկասում: Ըստ նրա, ղարաբաղյան հակամարտության կարգավորումը կնպաստի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը և տևական խաղաղություն կհաստատվի, հաղորդում է Today's Zaman-ը: Ֆրանսիայի և Թուրքիայի միջև հարաբերությունները վատացել են այն բանից հետո, ինչ դեկտեմբերի 22 Ֆրանսիայի Ազգային ժողովն ընդունել է ցեղասպանությունների, այդ թվում` 1915թ. Օսմանյան կայսրությունում տեղ գտած Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը, որը ժխտման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազ. եվրոյի չափով տուգանք: Դրանից հետո Անկարան հետ է կանչել իր դեսպանին Ֆրանսիայից և սպառնում է լիովին խզել հարաբերությունները: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում |