CNN-ը հրապարակել է 2011-ի ՏՏ ոլորտի հիշարժան իրադարձությունների ցանկը

CNN-ը հրապարակել է 2011-ի ՏՏ ոլորտի հիշարժան իրադարձությունների ցանկը

PanARMENIAN.Net - CNN-ը կազմել է վերլուծություն 2011-ի տեխնոլոգիաների ոլորտի իրադարձությունների վերաբերյալ: Ըստ ճանաչված լրատվամիջոցի, տարին աչքի է ընկել հաքերային հարձակումներով, ՏՏ ոլորտի հայտնի անձանց մահով և մի քանի նոր խնդիրներով և միտումներով:

Տարվա տպավորիչ և հիշարժան իրադարձությունների CNN-յան տասնյակի առաջին տեղում Apple ընկերության համահիմնադրի և նախկին գործադիր տնօրենի՝ Սթիվ Ջոբսի մահն է: Երկրորդ տեղում սոցիալական ցանցերի դերի բարձրացումն է: Ըստ CNN-ի, արաբական աշխարհում 2011-ին մեծ դերակատարություն ունեցան Facebook-ը, Twitter-ը և YouTube-ը: Սոցիալական ցանցերի օգտագործմամբ կազմակերպվել են մեծ ցույցեր: Հատկանշական էր եգիպտական ապստամբությունը: Սոցիալական ցանցերից հատկապես Twitter-ը մեծ դերակատար էր Եվրոպայում և ԱՄՆ-ում սկիզբ առած Occupy Wall Street շարժման մեջ:

CNN-ն իր տասնյակի երրորդ տեղում հիշեցնում է հաքերային հարձակումները: Հիմնականում խոսքը գնում է Anonymous հաքերային խմբավորման մասին, որոնք 2011-ին հափշտակեցին մեծ ընկերությունների գաղտնի տվյալներ, անգամ բազմիցս կարողացան կոտրել և տիրանալ կառավարական կայքերի:

Տասնյակում CNN-ը չի մոռանում տարվա նորարարությունները և միտումները՝ 4-րդ տեղը հատկացնելով պլանշետներին: Տարին աչքի ընկավ հատկապես Apple-ի iPad պլանշետի հաջողություններով: Գրեթե բոլոր մեծ ընկերությունները ստեղծեցին իրենց սեփական պլանշետները՝ մրցակցելով iPad-ի հետ: Ամենամեծ մրցակիցը դարձավ Amazon-ի Kindle Fire պլանշետը, որը մեծ հաջողությամբ շաբաթական 1 միլիոն օրինակով վաճառվում է:

CNN-ի 2011-ի տարվա տեխնոլոգիական իրադարձությունների տասնյակում տեղ են գտել նաև՝ Facebook սոցիալական ցանցի երաժշտական ծառայությունը, որին հաջորդում են Apple-ի և Samsung-ի դատական գործողությունները միմյանց դեմ: Ինչու ոչ նաև մյուս ընկերությունների դատական պայքարը Apple-ի դեմ՝ HTC, Microsoft և այլն: Տասնյակի նշանակալից իրադարձությունների շարքում է նաև Google-ի գործարկած սոցիալական ցանցը՝ Google+-ը, որը մի քանի ամսում ունեցավ 40 միլիոն օգտագործող և սկսեց համարվել Facebook-ի մրցակիցը: Իսկ վերջում CNN –ը առանձնացնում է երեք փաստ՝ Apple-ի ճանաչումը որպես ամենարաժեքավոր ընկերություն, Spotify ծառայության հաջողությունները և IBM համակարգչի հաղթանակը շախմատի չեմպիոնի նկատմամբ, որն ապացուցում է, որ հնարավոր է արհեստական ինտելեկտ ստեղծել:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---