Իրանական ընկերությունները Հայաստանում իրականացնում են 571 մլն դոլարի ներդրում

Իրանական ընկերությունները Հայաստանում իրականացնում են 571 մլն դոլարի ներդրում

PanARMENIAN.Net - Իրանական մասնավոր սեկտորի կոնսորցիումը Հայաստանում ներդնում է 571 մլն դոլար: Այս մասին հայտարարել է Իրանի էներգետիկային նախարար Մաջիդ Նամջուին:

Նա հաղորդել է, որ գումարը նախատեսված է Արաքս գետի ՀԷԿ-ի և էլեկտրահաղորդման 3-րդ գծի շինարարության համար, հայտնում է IRNA գործակալությունը:

Բացի այդ, նախարարը հայտարարել է, որ Իրանը մտադիր է Հայաստան անցկանել նոր գազատար` հայկական էլեկտրաէներգիայի փոխարեն:

Տնտեսական և էներգետիկ ոլորտներում համաձայնագրերը ստորագրվել են ԻՄՀ նախագահ Մահմուդ Ահմադինեժադի` դեկտեմբերի 23 Հայաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---