Թուրքիայի փոխվարչապետ. Ֆրանսիայում Ցեղասպանության վերաբերյալ օրինագծի ընդունումը անպատասխան չի մնա

Թուրքիայի փոխվարչապետ. Ֆրանսիայում Ցեղասպանության վերաբերյալ օրինագծի ընդունումը անպատասխան չի մնա

PanARMENIAN.Net - Ֆրանսիական խորհրդարանի կողմից ցեղասպանությունների ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումը ուղղված է խոսքի և մտքի ազատության արտահայտման դեմ, այն անարդար է և սևացնում է Թուրքիայի պատմությունը:

Այդ մասին հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենտ Առինջը, գրում են թուրքական ԶԼՄ-ները:

«Ֆրանսիայի խորհրդարանի այս քայլը անպատասխան չի մնա»,-ընդգծել է նա:

Դեկտեմբերի 22-ին Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծն ընդունվել է Ֆրանսիայի Ազգային Ժողովի կողմից: Օրինագիծը Հայոց ցեղասպանության ժխտման համար նախատեսում է 1 տարվա ազատազրկում և 45 հազ. եվրոյի չափով տուգանք: Օրինագծի ընդունումից հետո Թուրքիան ետ է կանչել իր դեսպանին Փարիզից:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---