Հայաստանի ներդրումային միջավայրը ներկայացվել է արաբ գործարարներին27 դեկտեմբերի 2011 - 18:43 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ներդրումային հնարավորություններին ու առկա ծրագրերին ծանոթացնելու, ինչպես նաև հայկական արտադրանքի արտահանումը խթանելու նպատակով, դեկտեմբերի 18-23-ը Զարգացման հայկական գործակալության պատվիրակությունը գլխավոր տնօրեն Ռ. Հարությունյանի ղեկավարությամբ գտնվում էր Արաբական Միացյալ Էմիրություններում: Ինչպես ասվում է ԶՀԳ մամուլի ծառայության հաղորդագրությունում,ԱՄԷ այցի ընթացքում հանդիպումներ կայացան Աբու Դաբիի, Շարժայի, Ռաս ալ-Խայմայի, Ֆուջեյրայի, Ումմ ալ-Կուվեյնի առևտրաարդյունաբերական պալատներում, Դուբայի և Ֆուջեյրայի օդանավակայաններին կից գործող ազատ առևտրի գոտիներում, ինչպես նաև Աբու Դաբիի ներդրումային խորհրդում: Առանձին հանդիպում կայացավ նաև ԱՄԷ արտաքին առևտրի նախարարի տեղակալ Աբդալլահ Սալեհի հետ: Հանդիպումների ընթացքում հանգամանալից ներկայացվեցին Հայաստանում օտարերկրյա ներդրումների կարգը, գործող օրենսդրական դաշտը, օտարերկրյա ներդրողներին տրվող արտոնյալ պայմանները: Հայաստանի տնտեսական իրավիճակի, զարգացման ծրագրերի, ներդրումային դաշտի վերաբերյալ կազմակերպվեցին շնորհանդեսներ: Փոխշահավետ համագործակցության ոլորտներից հատկապես հետաքրքրության արժանացան ադամանդագործության, առողջապահության, գյուղատնտեսության, զբոսաշրջության, վերականգնվող էներգիայի բնագավառները: Հանդիպումների ընթացքում ԱՄԷ գործարարներին փոխանցվեցին տեղեկատվական փաթեթներ ու ծրագրեր: Պայմանավորվածություններ ձեռքբերվեցին փոխադարձ այցեր կազմակերպել փորձագետներից ու գործարարներից բաղկացած պատվիրակություններով: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |