Խոսք թուրքական սուլթանի և Բրիտանիայի թագուհու բարեկամության մասին![]() ![]() PanARMENIAN.Net - Թուրքիայի հարաբերությունները Մեծ Բրիտանիայի հետ բազմադարյա պատմություն ունեն: Այդպես, Օսմանյան կայսրությունը պատմական տևական ժամանակաշրջանի ընթացքում համագործակցել է Բրիտանիայի հետ տարբեր ոլորտներում՝ Մեծ Բրիտանիան սատարել է Օսմանյան կայսրությանը Ռուսաստանի և Ֆրանսիայի դեմ դիմակայությունում, իսկ օսմանյան պետությունը նպաստել է Բրիտանիայի կողմից Հնդկաստանի գաղութացմանը Միջերկրական ծովով: Չնայած հարաբերությունների վատթարացմանն Առաջին աշխարհամարտի տարիներին, թուրք-բրիտանական կապերը կրկին ամրապնդվեցին 20-րդ դարի երկրորդ կեսին, երբ Թուրքիան անդամակցեց ՆԱՏՕ-ին: Ընդհանուր առմամբ երկու երկրների հարաբերությունների մասին կարելի է ասել, որ «ձեռքը ձեռք է լվանում»: Այսօր ևս Մեծ Բրիտանիան լավ հարաբերություններ հաստատելու հնարավորությունը չկորցրեց՝ սատարելով նրան Ցեղասպանության ուրացման հարցում, սակայն այս անգամ անելով դա խոշորագույն բրիտանական պարբերականներից մեկի՝ The Guardian-ի միջոցով: Օրերս թերթը հոդված էր հրապարակել, նվիրված Ֆրանսիայի ԱԺ-ում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունմանը՝ քննադատելով Ֆրանսիայի իշխանություններին «անցյալի համար» օրենք ընդունելու համար: Միակ փաստարկը, որով հիմնավորված էր Ֆրանսիային ուղղված քննադատությունը, հայտարարությունն էր այն մասին, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը զուտ հայերին ու թուրքերին վերաբերող հարց է: Ծիծաղելի է հիմնավորել մարդկության դեմ ամենածանր հանցագործության ժխտումը քրեականացնող օրինագծի մերժման անհրաժեշտությունը նման դիլետանտական խոսքերի ու գաղափարների միջոցով: Հատկապես, երբ այսօր Արևմուտքը, այդ թվում նաև Մեծ Բրիտանիան այդքան կրքոտ հանդես են գալիս արևելյան երկրների պետական կառուցվածքը վերափոխելու օգտին: Այս դեպքում ո՞ւր է անհայտանում Միացյալ Թագավորության «չեզոք» ու «հավասարակշռված» քաղաքականությունը: Ձախողված կայսրության բարդույթը, որը կորցրել է նախկին իշխանությունը, արդյունքում հանգեցնում է մեծ հակասությունների հռչակված քաղաքական ուղու և real politik-ի միջև, ինչն ուղղակի ավելի է արժեզրկում իրար փոխարինող բրիտանացի վարչապետների երկրի ժողովրդավարական հիմքերը ցույց տալու ճիգերը: Ինչ վերաբերում է «անցյալի համար օրենքին» հատկանշական է, որ Հոլոքոսթը ևս չի ճանաչվել անմիջապես այն գործելուց հետո, իսկ նյութական հատուցման մասին համաձայնագիրը կանցլեր Կոնրադ Ադենաուերը ստորագրել է միայն 1952թ.: Նման վարքագծի տրամաբանական եզրակացությունն ու միակ «արդարացումը» մեկն է՝ միայն տնտեսական համագործակցությունը, իսկ Բրիտանիան թուրքական արտադրանքի ներկրման ծավալով (8 տոկոս) երկրորդ երկիրն է, կարող է ստիպել Մշուշոտ Ալբիոնին տեղի տալ մի երկրի, որը ղեկավարվում է մեղմ ասած ոչ այնքան ժողովրդավարական սկզբունքներով՝ շրջանցելով համամարդկային բարոյականությունն ու եվրոպական արժեքները… Գոհար Կարապետյան / PanARMENIAN News ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |