ԱՄՆ Ռուսաստանին կոչ է արել ԵվրոՀՀՊ վերաբերյալ բանակցություններ սկսել

ԱՄՆ Ռուսաստանին կոչ է արել ԵվրոՀՀՊ վերաբերյալ բանակցություններ սկսել

PanARMENIAN.Net - ԱՄՆ պետքարտուղարի սպառազւնության վերահսկողության հարցերով տեղակալ Ռոուզ Գետեմյուլլերը «Ռուսական թերթին» տված հարցազրույցում հայատարարել է, որ անհրաժեշտ է ԱՄՆ-ի հետ բանակցություններ սկսել և ոչ թե ԵվրոՀՀՊ-ի ոչ ուղարդված լինելու մասին իրավական երաշխիքներ պահանջել, որոնք Վաշինգտոնը կտրականապես հրաժարվում է տալ:

«Ես հասկանում եմ, որ Ռուսաստանում կան մտահոգություններ` կապված եվրոպական ՀՀՊ համակարգի ստեղծման հետ` մասնավորապես դրա չորրորդ ստադիայի: Տեխնիկական հարցերին առնչվող կասկածները պետք է քննարկել բանակցությունների սեղանի շուրջ, իսկ համագործակցության և թափանցիկության միջոցով կարելի է լուծել բոլոր խնդիրները, որոնք կան Ռուսաստանում»,-ասել է նա:

Նա դարձյալ ընդգծել է, որ ԱՄՆ չի պատրաստվում Ռուսաստանին ներկայացնել որևէ իրավաբանական երաշխիք` Եվրոպայում ԵվրոՀՀՊ համակարգի ոչ ուղորդված լինելու մասին. «Մենք բավականին պարզ հայատարարել ենք, որ գրավոր իրավաբանական երաշխիքների անհրաժեշտություն չկա»:

Եվրոպայում ԱՄՆ ՀՀՊ համակարգի տեղադրման հարցը սրվել էր նոյեմբերի կեսերին, ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Վենդի Շերմանի հայտարարությունից հետո, ըստ որի ԱՄՆ սխալ է համարում Ռուսաստանին ՀՀՊ համակարգի ոչ ուղորդված լինելու մասին երաշխիքներ տալը, քանի որ հարցը վերաբերում է ՆԱՏՕ-ի անդամ երկրներին, գրում է gazeta.ru-ն:

Ռուսաստանի ԱԳ նախարարը ի պատասխան հայատարարել էր, որ չի տեսնում ԱՄՆ-ի` Ռուսաստանին ընդառաջ գնալու պատրաստակամությունը: Իսկ ՆԱՏՕ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչը հայտարարել է այն մասին, որ ՀՀՊ վերաբերյալ ռուս-ամերիկյան բանակցությունները փակուղու առաջ են և Մոսկվան սեփական անվտանգության հաշվին զիջումների չի գնա:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---