«Ժառանգությունը» և Դաշնակցությունը իշխանություններին ընտրությունների 100 տոկոսանոց համամասնական ընտրական համակարգի կոչ են արել27 դեկտեմբերի 2011 - 19:10 AMT PanARMENIAN.Net - Ընդդիմադիր «Ժառանգությունը» և Դաշնակցություն կուսակցությունները այսօր համատեղ հայտարարությամբ են հանդես եկել, որով իշխանություններին կոչ են արել վերացնել մեծամասնական ընտրական համակարգը և անցում կատարել 100 տոկոսանոց համամասնական ընտրական համակարգին: Խորհրդարանական ընդդիմության կարծիքով, «համաձայնելով այս քայլին, իշխանությունը կարտահայտի իր պատրաստակամությունը և քաղաքական կամքը` ընդդիմադիմության հետ համատեղ երկրում նախընտրական շրջանում հանդուրժողականության և համաձայնության մթնոլորտ ստեղծելու համար»: Նրանց կարծիքով, լիարժեք համամասնական համակարգը կապահովի իշխանական ուժերին հավասար մրցունակություն, կընդլայնի նրանց պատասխանատվությունը պատգամավորների համար, ինչպես նաև կնվազեցնի ընտրական գործընթացի վրա ոչ քաղաքական և ոչ ընտրական գործոնների ազդեցությունը: «Ժառանգությունը» և Դաշնակցությունը իրենց հայտարարությունում բոլոր քաղաքական ուժերին կոչ են արել աջակցել այս նախաձեռնությանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |