ՀԱԿ-ը պատրաստ է համագործակցել «Ժառանգության» և Դաշնակցության հետ և չհավակնել միակ դերին![]() 27 դեկտեմբերի 2011 - 19:18 AMT PanARMENIAN.Net - Հայ Ազգային Կոնգրեսը ողջունում է Ժառանգություն եւ ՀՅԴ կուսակցությունների ս.թ. դեկտեմբերի 27-ի համատեղ հայտարարությունը որպես ընտրությունների օրինականության և թափանցիկության ապահովմանն ուղղված անհրաժեշտ եւ կարևոր քայլ, հայտնում են ՀԱԿ-ի մամուլի ծառայությունից: Կոնգրեսը պատրաստ է այդ խնդրի շուրջ համագործակցել անխտիր բոլոր քաղաքական ուժերի հետ, ներդնելով իր ողջ ջանքերն ու կարողությունները, եւ չհավակնելով առանձնահատուկ որևէ դերի: Ընդդիմադիր «Ժառանգությունը» և Դաշնակցություն կուսակցությունները այսօր համատեղ հայտարարությամբ են հանդես եկել, որով իշխանություններին կոչ են արել վերացնել մեծամասնական ընտրական համակարգը և անցում կատարել 100 տոկոսանոց համամասնական ընտրական համակարգին: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |