Իրանը նշել է Օրմուզի նեղուցը փակելու պայմանները![]() 27 դեկտեմբերի 2011 - 20:18 AMT PanARMENIAN.Net - Ւրանը կփակի Օրմուզի նեղուցով նավթատար նավերի անցումը, եթե Արևմուտքի երկրները պատժամիջոցներ ընդունեն իրանական նավթի արտահանման վերաբերյալ: Այդ մասին, ինչպես հաղորդում է IRNA-ն, հայտարարել է Իրանի փոխնախագահ Ռեզա Ռահիմին: Նրա խոսքով, իր երկիրը այլ երկրների հետ զուտ խաղաղ հարաբերությունների նպատակներ ունի, սակայն արևմտյան երկրները շարունակաում են ճնշում գործադրել Իրանի վրա: Եթե արևմտյան երկրները չդադարեցնեն Թեհրանի հանդեպ իրենց ագրեսիվ արտաքին քաղաքականությունը, Իրանը ստիպված կլինի կոպիտ պատասխան տալ, մանրամասնել է նա: Դեկտեմբերի սկզբին իրանական ԶՈւ-ը խոստացել էին իրականացնել Օրմուզի նեղուցի հրատապ շրջափակման վարժանքներ: Ինչպես հաղորդում է France-Presse գործակալությունը, Օրմուզի նեղուցով են անցնում համաշխարհային նավթատար նավերի մեկ երրորդը: Դրա փակման դեպքում, համաշիարհային շուկաներում սպասվում է նավթի անխուսափելի պակասորդ, հետևաբար նաև, նավթամթերքի գների աճ: Պատժամիջոցները, որոնցից խուսափում է իրանական ղեկավարությունը, Արևմուտքի երկրները սկսեցին ընդունել ՄԱԳԱՏԷ-ի զեկույցի հրապարակումից հետո: Զեկույցում Թեհրանը մեղադրվում է միջուկային զենքի մշակման մեջ: Իրանն իր հերթին պնդում է միջուկային հետազոտությունների բացառապես խաղաղ բնույթին: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |