Արարատում, Շիրակում և Սյունիքում հունվարին դիտվելու է մառախուղ![]() 27 դեկտեմբերի 2011 - 20:37 AMT PanARMENIAN.Net - 2012 թ-ի հունվար ամսին մառախուղը հաճախակի դիտվելու է Արարատյան դաշտում, Շիրակում, Սյունիքի հովիտներում և լեռնանցքներում: Երևանում և Գյումրիում դիտվել են տարիներ, երբ հունվարին ամեն օր եղել է մառախուղ: Ամպամած օրերի թիվը տատանվելու է 3-10 օր: Արևափայլի միջին տևողությունը հանրապետության տարածքում լինելու է 120 ժամ, Արարատյան հովտում` 80-100 ժամ: Գերիշխելու է անդորրային եղանակ, իսկ հյուսիս-արևելյան շրջաններում դիտվելու են թույլ քամիներ: Քամու միջին արագությունը լինելու է 2մ/վրկ է: Լեռնանցքներում և բարձր լեռնային շրջաններում այն հասնելու է 6-8մ/վրկ: Սակայն հունվարին եղել են նաև ուժեղ քամիներ` մինչև 20մ/վրկ արագությամբ, իսկ լեռնանցքներում մինչև 40մ/վրկ և ավելի արագությամբ: Երևանում 1956թ դիտվել է քամի 34մ/վրկ արագությամբ: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |