Իրանում սկսվել է լրտեսության մեջ մեղադրվող ամերիկացու դատավարությունը27 դեկտեմբերի 2011 - 21:13 AMT PanARMENIAN.Net - Իրանում սկսվել է իրանական ծագմամբ ամերիկացի քաղաքացու դատավարությունը, ով մեղադրվում է ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության հետ կապի մեջ, հաղորդում են տեղացի լրագրողները: Լսումներին քննիչները հայտարարել են Ամիրա Միրզաի Հեկմաթիի, իբրև թե, տված խոստովանական ցուցմունքների մասին, որոնք դեկտեմբերին հեռարձակվել են պետական հեռուստատեսությամբ, հաղորդում իրանական «Ֆարս» գործայալությունը: 28-ամյա ամերիկացու իրավապաշտպանը, ինչպես հաղորդում է «Ֆարսը», հերքել է մեղադրանքները: ԱՄՆ իր քաղաքացու հասցեին հնչած մեղադրանքները համարում է շինծու և պահանջում նրան ազատ արձակել: «Ֆարսը» հաղորդում է, որ Հեկմաթին մեղադրվում է «թշնամի ԱՄՆ-ի հետախուզական վարչության հետ կապի մեջ»: Գործակալությունը մեջբերել է Հեկմաթիի խոստովանական ցուցմունքը, որը ավելի վաղ ցուցադրվել է դեկտեմբերին և որում ամերիկացին խոստովանել է, որ իբրև թե փորձել է ներթափանցել իրանական հետախուզական համակարգ` լրտեսության նպատակով: Ելույթ ունենալով դատարանում` Հեկմաթին, ինչպես հաղորդվում է, իբրև թե ասել է, որ ինքը կապեր է ունեցել ԿՀՎ հետ, սակայն երբեէ չի ցանկավել վնասել Իրանին: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ ՌԴ մասնագետները երկաթուղու ջրալցված հատվածների մանրազնին հետազոտություն են իրականացնում Ներկայում իրականցվում է էլեկտրաենթակայանների չորացում, վերականգնվում է վնասված կայանների էլեկտրամատակարարումը Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Փաշինյանի հետ և շնորհավորական ուղերձ հղել․ Կողմ ենք, որ հարաբերությունները շարունակեն զարգանալ ՌԴ նախագահը Փաշինյանին շնորհավորել է ծննդյան օրվա առիթով Բագրատ սրբազանի գլխավորած շարժման կողմնակիցներն ավտոերթով ուղևորվել են Գյումրի «Գնում ենք Գյումրի, երեխաներին այցելենք, հետո էլ հանրահավաք ունենք»,–ասել է նա |