Մամուն Հարիրի. Սիրիայի հարաբերությունները Թուրքիայի հետ չեն կարող նույնը լինել ապստամբներին Թուրքիայի աջակցությունից հետո![]() 28 դեկտեմբերի 2011 - 13:15 AMT PanARMENIAN.Net - Սիրիայի ու Թուրքիայի հարաբերությունները շատ լավ մակարդակում էին, սակայն, դրանք չեն կարող վերականգնվել նույն մակարդակով, այն բանից հետո, երբ Թուրքիան սատարեց սիրիացի ապստամբներին: Նման կարծիք հայտնեց ՀՀ-ում Սիրիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Մամուն Հարիրին: Ըստ դիվանագետի, բողոքի ակցիաները սկսեցին Ալ-Քաեդայի ահաբեկիչները, որոնք թափանցեցին Սիրիայի տարածք Լիբանանի սահմանով. «Լիբանանը զգուշացրեց մեզ գրոհայինների խմբերի տեղաշարժի մասին: Ուստի մեզ շատ զարմացրեց բարեկամ Թուրքիայի ու Քաթարի արձագանքը, որոնք սատարեցին այդ ուժերին»: Անդրադառնալով Թուրքիայի դիրքորոշմանը՝ Հարիրին հայտարարել է, որ Թուրքիան պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնի սեփական երկրի ներսում քրդերի դեմ ընթացող պատերազմին: «Սիրիային խորհուրդներ տալուց առաջ, Թուրքիան պետք է լուծի իր խնդիրները»: Հարիրին նաև նշել է, որ նման դիրքորոշում զբաղեցնելով, Թուրքիան հակասում է իր իսկ «զրո խնդիրներ հարևանների հետ» քաղաքական կուրսին: Սիրիայում անկարգությունների մեկնարկից ի վեր թուրքական իշխանությունները բազմիցս են կոչ արել Սիրիային դադարեցնել բռնությունը երկրում: Ավելին, հենց Ստամբուլում են ապստամբները հիմնել Անցումային խորհուրդը, որը համակարգում է բողոքի գործողությունները Սիրիայում: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |