Մամուն Հարիրի. Սիրիայի դեպքերն արաբական աշխարհի ապակայունացման ծրագրի մաս են կազմում![]() 28 դեկտեմբերի 2011 - 13:28 AMT PanARMENIAN.Net - Սիրիական իշխանություններն երկրում իրականացնում են մի շարք բարեփոխումներ և պատրաստ են բանակցություններ սկսել ապստամբների հետ: Այդ մասին Երևանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանում Սիրիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Մամուն Հարիրին: Ինչպես նա ընդգծել է, Սիրիայի դեմ տարվում է լավ նախապատրաստված տեղեկատվական պատերազմ: «Դեռևս հուզումների սկզբում որոշ հեռուստաալիքներ իրավիճակը ներկայացնում էին որպես քաղաքացիական պատերազմ, մինչդեռ բողոքի ցույցերը շատ չէին: Բացի այդ, Բաշար Ասադը դեռևս բողոքների սկզբում պաշտոնանկ էր արել մարդկանց, ովքեր պատասխանատու էին բողոքները ուժով ճնշելու համար»,-ընդգծել է նա: Հարիրիի կարծիքով ապստամբների ոչ կառուցողական մոտեցման ապացույց են երկու պայթյունները, որոնք որոտացել են Դամասկոսում շաբաթվա սկզբին: «Երկու մահապարտ ահաբեկիչներ պայթել են Դամասկոսի ամենամարդաշատ վայրերում: Արդյո՞ք նման ուժերը կարող են ցանկանալ երկրում բարեփոխումներ»,-հավելել է նա: Դիվանագետի խոսքով, Սիրիայում տեղի ունեցողը արաբական աշխարհի ապակայունացման ծրագրի մի մասն է. «Ամենայն հավանականությամբ, ծրագրի նպատակն է մեծացնել Իսրայելի դերը տարածաշրջանում»: Վերջում Հարիրին անդրադարձավ հայ-սիրիական հարաբերություններին տվյալ համատեքստում` շնորհակալություն հայտնելով իշխանություններին և ազգին` ցուցաբերած աջակցության համար: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |